ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 12 Փետրւար 2022-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով հինգշաբթի եւ ուրբաթ 10-11 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 5-ին Ս. Սարգիս եկեղեցում կատարւելու է հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ 12 փետրւար 2022-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեան կը նախագահի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը՝

Սկիզբ ժամերգութեան ժամը 9.00-ին
Ս. Պատարագ ժամը 10.00-ին
Քարոզ ժամը 11.00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար։

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր խորհուրդ ունեն փոխան մատաղի, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան:

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի վերսկսման պարագան, թելադրում ենք մեր ժողովրդին հետեւել պետական սահմանափակումներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ