ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանը խորհրդակցական հանդիպում ունեցան Ազգային Առաջնորդարանի իրաւաբան Մորթէզա Ռուզբէհի հետ:

Հանդիպման ընթացքին քննարկւեցին թեմապատկան կալւածներին առնչւող իրաւական խնդիրները եւ նրանց լուծման հնարաւոր քայլերը:

Հարկ է նշել, որ թեմապատկան կալւածները համարւում են Կառոյցիս տնտեսական ներուժը, որոնց հարկ է վերահսկել եւ լաւագոյնս օգտագործել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ