Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԵՆՏՐՈՆ

Երկուշաբթի թւականիս յունւարի 31-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, այցելեցին Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների բաժնի կենտրոն եւ հանդիպում ունեցան Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի նորանշանակ գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռի հետ:

Պրն. Արամեանը շնորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց պրն. Ջանալիփուռին ստանձնած նոր պաշտօնի առիթով եւ ընդգծեց մշակութային ոլորտում Նախարարութեան եւ Ազգ. Առաջնորդարանի յարաբերութիւնների կարեւորութիւնը։

Պրն. Ջանալիփուռը նաեւ իր հերթին ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց քաղաքավարական այցելութեան համար եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայում շարունակւեն հանդիպումները համագործակցութիւնը ընդլայնելու ուղղութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ