Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԼԱՆՋԱԽԱՉ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՈՒՄ՝ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՎ ԱՐԺ. Տ. ՅԱԿՈԲ ՔՀՆՅ. ՔԵՇԻՇԵԱՆԻՆ

Ամիսներ առաջ Սուրբ Աստւածածին եկեղեցու Եկեղեցական Խորհուրդն, Եկեղեցու ժրաջան հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի մատուցած 14 տարիների բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէզի Քահանայ հօրը լանջախաչ կրելու իրաւունք շնորհի:
Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Աստւածածին եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ Քահանայ հօրը շնորհւի լանջախաչ կրելու արտօնութիւնը։

Կիրակի թւականիս յունւարի 30-ի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Ս. Աստւածածին եկեղեցում եւ յընթացս Սուրբ եւ Անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի Կոնդակի ընթերցում, որով լանջախաչ կրելու իրաւունք էր շնորհւում։

Արարողութեանը նաեւ ներկայ էր Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, պատկան եկեղեցու խորհուրդը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

“Ուրախ լեր սուրբ եկեղեցի” շարականի երգակցութեամբ Արժ. Տ. Սահակ Քահանայ Խոսրովեանի ձեռամբ, կոնդակը սուրբ սեղանի աջակողմից շուրջ բերելուց յետոյ ընթերցեց, որտեղ յիշւում էր Վեհափառ Հայրապետի քաջալերական ու գնահատանքի խօսքը ինչպէս նաեւ յետ այսու Արժ. Քահանայ հօրը եկեղեցական տօների եւ այլ պաշտօնական առիթների լանջախաչ կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Սրբազան Հայրը ընթերցւած կոնդակի մասին արտայայտւելով յայտնեց, որ դա եկեղեցու հովւապետի կողմից յատուկ գնահատանք է եկեղեցու ծառայող հովւին, եւ մեզ համար մեծ ուրախութիւն է: Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը ակնարկելով Պօղոս առաքեալի խօսքերին, հաստատեց այն իրողութիւն, որ եկեղեցում ծառայող բարի մշակը արժանի է իր վարձին, եւ այդ իսկ պատճառով եկեղեցում՝ Աստծու անդաստանում գործող քահանան իր վարձը եւ գնահատանքն ստանում է Աստծուց եւ եկեղեցուց:

Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում անդրադարձաւ Արժ. Տ. Յակոբ Քահանայ Քեշիշեանի գործունէութեանը: Նա այդ իսկ առիթով, իր գոհունակութիւնը յայտնելով վկայեց Քահանայ Հօր եկեղեցու պայծառութեան համար կատարած աշխատանքների մասին: Նա շարունակելով, Աստծու անդաստանում աշխատելը մեծ պատիւ համարեց, նշելով, որ ամէն մարդու այդ առիթը չի ընձեռւում: Նա յաւելեց երբ կոչումով եւ ձեռնադրութեամբ քահանագործելու իրաւունք է տրւում որեւէ մէկին, դա նրա պարտականութիւնն է, եւ պարտի լաւագոյն կերպով իրագործել իր պաշտօնը եւ յորդորեց քահանայ հայրերն իրենց ծառայութեան ընթացքին իրենց ուղեցոյցը դարձնեն հազարաւոր տարիներ, եկեղեցուն ծառայած հայրերին ու հայրապետներին:

Պատարագից յետոյ դահլիճում համանուն եկեղեցու եկեղեցական խորհուրդի միջոցով կազմակերպւած հիւրասիրութեան ընթացքին, Առաջնորդ Սրբազան հօր Ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանին շնորհւեց լանջախաչը՝ աղօթելով, որ միշտ խաչի հովանու ներքոյ առաջնորդւի եւ խաչը պահապան լինի իրեն, իր ողջ կեանքի ընթացքին։ Այդ առիթով շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ Արժանապատիւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ