ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԴԱՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ԺԱՍՓԱՐ ՎԱՀՐԻՆ

Չորեքշաբթի թւականիս յունւարի 26-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Դանիայի թագաւորութեան Դեսպան Նորին Վսեմութիւն Ժասփար Վահրին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Դեսպանին եւ յիշեցրեց Դանիայի կառավարութեան բարեսիրական եւ բարեգործական գործունէութիւնը պատմական Հայաստանում՝ Եղեռնից առաջ եւ Եղեռնից յետոյ եւ յատկապէս Մերձաւոր Արեւելքի մէջ: Խօսելով Լիբանանում հաստատւած «Թռչնոց Բոյն» որբանոցի մասին Դեսպանը յաւելեց, որ իր պարագաներից մէկը հետաքրքրականօրէն Սուրիոյ մէջ հետամուտ է եղել Հայոց Ցեղասպանութեան քամփերի ուսումնասիրութեանը:

Հանդիպման ընթացքում խօսւեց Դանիայ եւ Հայաստան պատմական յարաբերութիւնների մասին: Խօսւեց նաեւ Իրանում քրիստոնեայ համայնքների եւ յատկապէս հայ համայնքի մասին: Սրբազանը Հայրը կարեւորութեամբ շեշտեց, որ Իրանում ապրող քրիստոնեաները ազատօրէն ապրում են եւ կատարում են իրենց կրօնական բոլոր ծէսերն ու աւանդոյթները:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումն անցաւ շատ ջերմ եւ անկեղծ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ