Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ԻՍԻԿ ԻՒՆԱՆԷՍԵԱՆԻՆ

Շաբաթ թւականիս յունւարի 22-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Հուսկ» Հաստատութեան Հայ դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Սրբազանին տեղեակ պահելու Հաստատութեան վերջին շրջանի գործունէութեան մասին ընդգծելով նաեւ, որ այս տարի լրանում է Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան հիմնադրութեան 40-ամեակ եւ այդ ուղղութեամբ ծրագրել են յատուկ ձեռնարկներով եւ հրատարակչական աշխատանքներով մեր ժողովրդի գիտակցութեան մէջ ամրագրել յիշեալ հաստատութեան դերն ու առաքելութիւնը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց պրն. Իւնանէսեանին եւ գնահատելով «Հուսկ» հաստատութեան նւիրական առաքելութիւնը, յաջողութիւն մաղթեց Հաստատութեան գործունէութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ