Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԱԿՈՒՆՔ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՅԹԻ ԳԵՂԱՐՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՏԿՆ. ԿԱՐԻՆԷ ՄԱՆՈՒՉԵՐԵԱՆԻՆ

Չորեքշաբթի թւականիս յունւարի 12-ին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար տկն. Կարինէ Մանուչերեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը նաեւ հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը պարախմբի յառաջիկայ ամիսների ընթացքին կայանալիք ելոյթի համար:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց տկն. Մանուչերեանին եւ նրան իր աշխատանքի մէջ նորանոր յաջողութիւններ մաղթեց եւ ընդգծեց, որ համաճարակային պայմանները նկատի ունենալով ելոյթի կազմակերպման կապակցութեամբ հարկ է զգուշաւոր լինել եւ յարգել բոլոր առողջապահական պրոտոկոլները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ