ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Շնորհաւորական այցելութիւնների շարանում չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 29-ին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Արաքս» օրդ. դպրոցի տեսչական կազմին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Իսկ նոյն առիթով յաջորդ օրը հինգշաբթի դեկտեմբերի 30-ին, «Թունեան» դպրոցի տարր. օղակի աշակերտուհիների փոքրիկ ներկայացուցիչներն, ընկերակցութեամբ Ձմեռ պապիկի եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչների, բարձր տրամադրութեամբ եւ խանդավառութեամբ այցելեցին Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ գնահատեց այցելուների այցը եւ իր հերթին փոխադարձ շնորհաւորանքներ փոխանցեց նրանց:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ