Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 6 յունւար 2022-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան.
Սկիզբ ժամերգութեան ժամ 8.30
Սկիզբ Ս. Պատարագի  ժամ 10.00
Քարոզ                         ժամ 11.00
Կարգ Ջրօրհնեաց        ժամ 12.00

Առաւօտեան պատարագից յետոյ եւ կէսօրից յետոյ ժամը 5-7 թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդունելու է շնորհաւորութիւններ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու Ծննդեան եւ Աստւածայայտնութեան հոգեպարար արարողութիւններին, հաղորդւելու տօնին խորհրդով եւ վերանորոգելու ու վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատքը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


28 Դեկտեմբեր 2021
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ