ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Չորեքշաբթի թւականիս սեպտեմբերի 22-ին, Սասուն քաղաքամասի Քաղաքապետ՝ Մասուդ Ռանջբարանը այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ ութամեայ պատերազմի տարիներին նահատակւած՝ Վարդան Աղախանեանի եւ Ռազմիկ Խաչատրեանի ընտանիքներին, որտեղ ներկայ էր նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Հայ նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի ներկայացուցիչ՝ տկն. Վալենթին Յարութին:

Հանդիպման ընթացքին Քաղաքապետը կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պատերազմի ընթացքում իրանահայ համայնքի դերակատարութեանը:

Մտերմիկ զրոյցից յետոյ տեղի ունեցաւ նկարների յանձնում:

Ազգայի Առաջնորդարանի Հանրային Կապ