Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԵՒ ՓՈԽՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի հրաւէրով, Սրբազան Հօր առաջարկով կազմակերպւեց հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-ուհիների և փոխտեսուչ-ուհիների հետ:
Հանդիպմանը ներկայ էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը և Թեմական խորհրդում Կրթական խորհրդի կապ՝ Աշոտ Սինանեանը:

ԿԽ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը խորհրդի անունից ողջոյնի և շնորհակալական խօսքեր յղեց ներկաներին նշելով, որ այս կարևոր և անմիջական հանդիպումը, նոր ուսումնական տարւան ընդառաջ կազմակերպւել է Սրբազան Հօր առաջարկով և պատգամով:


Նա իր երախտագիտութիւնն յայտնեց անցած ուսումնական տարեշրջանում, արտակարգ իրավիճակում տեսուչների, փոխտեսուչների կատարած աշխատանքների, առցանց դասաւանդումների կազմակերպման և հսկման համար: Յաւելեց նաև, որ այս ուս. տարում ևս հայերէն առարկաների դասաւանդումը կիրականացւի LMS հարթակում, պարբերաբար կը կազմակերպւեն տեղեկատւական, խորհրդակցական հանդիպումներ, ինչպէս նաև կստեղծեն փորձի փոխանակման հնարաւորութիւն:

Պրն. Կարապետեանի կողմից ներկայացւեց հանգստի կոչւած տեսուչ և փոխտեսուչների ցանկը, ապա ներկայացւեցին փոխարինող նոր պաշտօնեաները: Թունեան-Թովմասեան դպրոցի տեսչուհի՝ Սաթօ Խաչատրեանին փոխարինում է Արսինէ Խաչատրեանը: Գոհար դպրոցի փոխտեսուչ՝ Հայրիկ Աղանեանին փոխարիում է Նորիկ Ղարաբէգեանը, Արարատ դպրոցի փոխտեսչուհիներ՝ Մարգարիտ Խաչատրեանին և Անետ Կարապետեանին այս պահին փոխարինում է՝ Անի Դաւթեանը:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը նոյնպէս ողջունելով ներկաներին նշեց, թէ որքան կարևոր ու անգնահատելի է մեր փոխտեսուչների դէրը հայոց դպրոցներում և թէ ինչպէս ժամականկի Թեմական խորհրդի, իշխանութեան ու պատգամաւորի յամառ ջանքերի շնորհիւ հնարաւոր եղաւ այսօր հայոց դպրոցներում ապահովել հայ փոխտեսուչների ներկայութիւնը:

Սրբազան Հայրը կարևորելով, այս հանդիպումը ընդգծեց, որ 2021-2022 ուսումնական տարեշրջանին ընդառաջ առիթ ընձեռնւեց միասնաբար խորհելու, ծրագրելու յետագայ անելիքների մասին: Նա յորդորեց ներկաներին, որ որպէս պատասխանատուներ եւ պաշտօնեաներ կարողանան նոր սերնդին փոխանցել այն ինչ անհրաժեշտ է, և այն ինչ որ էական է կեանքում և ուսման մէջ: Անդրադառնալով օնլայն մշակոյթին նա շեշտեց, որ սա նոր իրականութիւն է, որն ունի իր պատեհութիւններն ու անպատեհութիւնները եւ բոլորիս անհրաժեշտ է նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքով իրականացնենք մեր տեսիլքները, մեր երազանքները, և գօտեպնդւած շարունակենք մեր աշխատանքը:

Նա նշեց, որ իր իսկ ղեկավարութեամբ մանրակրկտօրէն և բծախնդրօրէն վերակազմւել են Կրօնի դասագրքերը, անդրադարձաւ նաև, որ երկու տարի առաջ նոյն նախանձախնդրութեամբ ու ջանասիրութեամբ Մայրենի լեզւի և Հայոց պատմութեան դասագրքերը վերատեսութեան են ենթարկւել, որպէսզի մեր աշակերտները, որքան հնարաւոր է այժմէական բովանդակութեամբ դասագրքեր ունենան: Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսք յղեց և յաջողութիւն մաղթեց ներկաներին, յոյս յայտնելով, որ կրկին սովորութեան համաձայն կայցելի դպրոցներ, միասին կը լինի աշակերտների և ծնողների հետ: Նա ուրախութեամբ անդրադարձաւ այն փաստին, որ հայ տեսուչների թիւը չպակասեց և տկն. Սաթօ Խաչատրեանին փոխարինեց ազգութեամբ հայ տեսչուհի, յոյս յայտնելով, որ կը շարունակւի սերտ համագործակցութիւնը, ի շահ դպրոցի, և ի շահ աշակերտութեան:

Հանդիպման ընթացքում պրն. Արամեանը իր մատհոգութիւնը յայտնեց աշակերտների Հայոց պատմութեան հանդէպ անտարբերութեան ցուցաբերման հարցում և առաջարկեց Կրթական խորհրդին տարբեր մեթոդներով փորձ արւի աշակերտներին աւելի դիւրին հրամցնելու և նրանց մէջ աւելի հետաքրքրութիւն առաջացնելու դէպի իրենց ազգային արմանտներն ու հայոց պատմութիւնը, որպէսզի տիրապետեն և տէր կանգնեն իրենց պատմութեանն ու մշակոյթին:

Այս թեմայով մտահոգութիւններ հնչեցրեցին Սրբազան Հայրը, Թեմական խորհրդում՝ ԿԽ-ի կապ պրն. Աշոտ Սինանեանը, Թունեան տարր. դպրոցի փոխտեսրուհի՝ Շաքէ Աւետեանը, Գիւլբենգեան դպրոցի փոխտեսչուհի՝ Լեռնիկ Նազարեանը ներկայացրեց դպրոցում տարւող գործնական աշխատանքները այս ուղղութեամբ, իսկ Կրթական խորհրդի ատենապետը մանրամասնօրէն ներկայացրեց մի գործընթաց, որ իրականացւում է Կրթական խորհրդի Ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախմբի կողմից, յանձնախումբը հարցազրոյցների միջոցով ի մի է բերում համայնքում Հայեցի դաստիարակութեան մասին պատկերացումները, որի ուսումնասիրութեան արդիւնքները հիմք կը հանդիսանան յետագայ ծրագրերի և անելիքների իրականացման գործում:

Նշելի է նաև, որ Կրթական խորհրդի բազմամեայ անցեալ ունեցող՝ Դաստիարակչական և Մշակութային երկու յանձնախմբերը, տարիներ շարունակ այս առաքելութեամբ են զբաղւել, սակայ վերջին տարում համավարակի առկայութեամբ պայմանաւորւած նրանց աշխատանքները սահմանափակւել են:

Հանդիպումն անցաւ անմիջական և հաճելի մթնոլորտում:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ