ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ վիրուսի տարածման նոր թափը, ինչպէս նաեւ համայնքիս մէջ վերջին օրերի ընթացքում արձանագրւած մահացութեան եւ վարակւածների թւի աճը, կրկին անգամ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցների առաւել քան երբեւէ զգօն լինել եւ ուշիուշով հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։

Հարկ է նշել, որ Բուրաստանում կատարւող բոլոր արարողութիւններին (թաղում, յուղարկաւորութիւն եւ..) միայն կարող են մասնակցել հանգուցեալի անմիջական հարազատները (5֊հոգուց ոչ աւել), անշուշտ նկատի առնելով առողջապահական բոլոր թելադրանքները` դիմակի օգտագործումը եւ սոցիալական հեռաւորութեան պահպանումը, արարողութեան ողջ ընթացքին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
5.5.2021