ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ


Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին, զօրակցելով հայ եկեղեցու եւ ժողովրդի հետ իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով եւ իր կարգին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեան դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

«Նախագահ Բայդէնի որոշումը, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը բարի եւ լաւ նախաձեռնութիւն-քայլ է, որ միջազգային ընտանիքին յիշեցնում է ի սփիւռ աշխարհի տարածւած միլիոնաւոր հայերի ցաւը», ասաց Խորհրդի ընդահնուր քարտուղար Դկտ. Մաթիւ Ժորժ Շունաքարան, յաւելելով որ «Ցեղասպանութեան ենթարկելով հայ ժողովուրդը ողջ տարածաշրջանի ընկերութեան եւ շրջանի նկարագիրը կերպարանափոխեց»։ Ընդհանուր քարտուղարը մէջբերելով Անթիլիասում Արամ վեհափառի խօսած քարոզից հաստատապէս վկայում է, որ Հայոց Ցեղասպանութեան զոհ են գնացել մէկ ու կէս միլիոն անմեղ հայեր եւ հետեւաբար Ցեղասպանութիւնը որպէս պատմական իրողութիւն անբաժանելի է մարդկութեան պատմութիւնից եւ հետեւաբար՝ անուրանալի։

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհակալութեան եւ գնահատանքի գիր յղեց ընդհանուր քարտուղարին մաղթելով Ասիայի Եկեղեցիների Խորհրդին եւ անդամ եկեղեցիներին խաղաղութիւն եւ առաւել բարգաւաճ կեանք։


ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

29 Ապրիլ 2021
Թեհրան