Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ նկատի ունենալով քորոնա համաճարակի վտանգաւոր երեւոյթը եւ մեկնելով մեր ժողովրդի առողջապահական տւեալներից ու նաեւ նկատի ունենալով պետութեան սահմանափակումները Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, յիշատակի ոգեկոչումը սահմանափակւելու է շաբաթ 24 ապրիլ 2021-ի առաւօտեան ժամը 11-ին տեղի ունենալիք բարեխօսական-փառաբանական աղօթքով, Ս. Սարգիս եկեղեցու կից գտնւող Ապրիլեան Յուշարձանի առջեւ։

Մենք խոնարհւում ենք մեր Ապրիլեան աւելի քան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշակատի առաջ եւ ուխտում հաւատարիմ մնալ իրենց կտակին, որն է պահանջատիրական մեր պայքարի յարատեւ ու հաստատ ընթացքի շարունակութիւնը։

Նշելի է որ արարողութիւնը առցանց հեռարձակւելու է Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի instragram-ային (t.h.t.krisdoneagan) եւ հանրութեան կապի instragram-ային եւ facebook-եան (Tehranprelacy) պաշտօնական էջերով։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ



ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com