Ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը Ս. Սարգիս մայր եկեղեցում

 

Ուրբաթ՝ թւականիս ապրիլի 16-ին Ս. Սարգիս մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը, որի կենտրոնում պատկերւած է Շուշիի ռմբակոծւած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու պատկերը: Պաստառը իր ամբողջութեամբ ներկայացնում է ցայսօր նոյնը մնացած թուրքի անփոփոխ ձեռագիրը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ