Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/202104/202104002
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/202104/202104002

ՄԵՐ ՏԻՐՈՋ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐՈՒՄ

Աւագ Ուրբաթ օրը, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը, եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող կառոյցին ու Նրա հետ թաղւելով հայցեց Նրա յարութեան կերպարակցութիւնը։

Սրբազան Հայրը ըստ աւանդոյթի այս անգամ եւս այս հոգեպարար արարողութեանը մասնակցեց եւ նախագահեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցում եւ իր յաւուր պատշաճի հայրական պատգամը փոխանցեց հաւատաւոր ժողովրդին։

Սրբազան Հայրը բնաբան դարձնելով Սուրբ Սահակ Պարթեւի Պարգեւատուն ամենեցուն շարականը, յիշեց այն յուզիչ իրողութիւնը, որ բոլորին բարիքներ պարգեւող Տէրը պարգեւ դարձաւ Իրեն ընկալող եւ ցանկացողների համար։ Նա յաւելեց, որ Քրիստսոը մարդկութեանը դէպի փրկութիւն առաջնորդելու նպատակով եկաւ մեր այս աշխարհը։ Ապա շարունակելով, իր խօսքը ասաց, այս արարողութիւնները գալիս են մեզ յիշեցնելու այն ճշմարտութիւնը դեռ այնժամանակ, որ մենք Աստծու թշնամի էինք մեր մեղքերով, Նա յանձն առաւ մեռնել մեր մեղքերի համար, թաղւել ու ապա իր յարութեամբ, մեզ եւս յարութիւն տայ մեր մեղքեից, բայց ցաւօք մենք այսօր մեղանչական կեանք ապրելով Երուսաղէմեան ժողովրդի հետ միասին խաչ ենք հանում, մեզ բազում պարգեւներ ու բարիքներ տւողին։ Ապա շարունակելով իր խօսքը յիշեցրեց, որ Քրիստոսի խաչելութիւնը մարդկութեան նկատմամաբ զոհողութեան եւ սիրոյ եւ նւիրաբերման նշան է։

Սրբազան Հայրը ի հետեւումն Տէրունի խօսքի, խաչեկութիւնն ու թաղումն՝ չարի, մահւան եւ սատանայի դէմ տարած պայքարի ու ի վերջոյ յաղթանակի ու փառաւորման ազդակը յայտարարեց։ Ապա ելնելով օրւայ խորհրդից ակնարկեց այն հոգեւոր ճշմարտութեան, որ հաւատացեալ մարդը իր կեանքի ընթացքում պիտի թաղի իր սխալ ու թիւր սովորութիւններն ու զգացումներն ու մտածումները, որոնք մարդուն հեռացնում են Աստւածային ճշմարտութիւնից։

Նա շարունակելով իր խօսքը ասաց՝ որ կարգ թաղման արարողութիւնը, որպէս գերագոյն սիրոյ խորհրդանիշ մեզ յիշեցնում է մեր նմանին համար անձնազոհութիւնն ու հոգատարութիւնը, որը ինքնին արգասիքն է Տիրոջ ուսուցումների պասկը հանդիսացող սիրոյ պատւիրանին․ «Սիրեցէ՛ք միմեանց ինչպէս Ես ձեզ սիրեց»․Ապա անդրադառնալով սիրոյ առաքեալ Յովհաննէս Առաքեալի խօսքին,թէ«Քանի որ Նա սիրեց մեզ, մենք եւս պիտի սիրենք իրար»։

Ի վերջոյ Սրբազան Հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց, որ Աստծու սիրելը գոյանում է նրա պատկերը հանդիսացող մարդու նկատմամբ սիրոյ արտայայտման եւ յոյս յայտնեց այս խորհուրդով լիցքաւորւած արժանանաք Տիրոջ հրաշափառ յարութեան եւ նմանութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

{gallery}202104/202104002{/gallery}

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com