COVID-19-ը եւ Թեհրանահայութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Իրանական բահման եւ էսֆանդ ամիսների ընթացքում համայնքիս մէջ նկատառելի քանակով նւազել է կորոնավիրաոսից մահացութեան թիւը։
Իրանական Բահման եւ էսֆանդ ամսիսների ընթացքում, համաճարակի պատճառով մահացել են 7 հոգի՝ բահման ամսին 4 իսկ էսֆանդին (մինչեւ ամսի 27-ը) 3 հոգի:

Բայց սա դեռ համաճարակի վերջը չէ, ամբողջ աշխարհում դեռ առկայ է վարակը նաեւ մեր համայնքում։ Ժահրը ցայտ ընդունելով բոլոր ժամանակներից աւելի վայրագօրէն, իր անհեթեթ հետքն է թողնում մարդկային կեանքում։

Ուստի հակահամաճարակային հնարքներով զինաւորւած՝ դեռ շուտ է թողնել պաշտպանութեան խրամատները։
Մահւան դէպքերի ընդհանուր թիւը կազմում է 76-ը:
յստակ «Covid-19»՝ 66
կասկածեալ մահեր՝ 10

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ