«Ա.Աւետիսեան» ազգային բուժարանը համաճարակային իրավիճակում

Կորոնավիրուս համաճարակը իրանական 1399 թւականի սկզբից համաշխարհային ճգնաժամ դառնալով, վտանգել է միլիոնաւոր մարդկանց կեանքը նաև բացասական ազդեցութիւն է թողել համայն աշխարհի տնտեսական կարգավիճակի վրայ, որից անմասն չի մնացել նաեւ «Ա.Աւետիսեան» ազգային բարեսիրական բուժարանը:

Նշելի է, որ Բուժարանը եղել է այն բացառիկ կենտրոններից, որ ամբողջ մէկ տարւայ ընթացքում անընդմէջ իր հնարաւորութեան սահմաններում եւ բոլոր հիգիենիկ կանոնները յարգելով, սպասարկել է դիմորդներին եւ աշխատել է իր հնարաւորութիւնները բարելաւել և յարմարւել բուժկենտրոններին հրահանգւած սթանդարդների չափանիշներով:

Թէեւ որոշ բուժկենտրոններ առկայ դժւարութիւններից ելնելով ոմանք կրճատել են իրենց մարդուժը եւ կամ փակման եզրին են կանգնել, սակայն Բուժարանը անցեալ մէկ տարւայ ընթացում շարունակել է իր առաքելութիւնը՝ մասնագէտ տնօրէնի, փոխտնօրէնի, շուրջ 31 մասնագիտացւած անձնակազմի, շուրջ 34 բժշկական կազմի ինչպէս նաեւ տեխնիկական պատասխանատուի եւ բուժքոյրերի սրտցաւ եւ տքնաջան աշխատանքի շնորհիւ, որոնք 24-ժամեայ դրւացքով սպասարկել են բոլոր հայրենակիցներին:

Այս բարդ օրերին Խնամակալ մարմինը, Թեմիս Թեմական խորհրդի բարոյեական եւ թէ նիւթական հովանաւորութեամբ, ոչ մի ջանք չի խնայել կենտրոնիս պահպանման եւ աշխատանքների բարելաւման համար ու նաեւ սատարել է կենտրոնում աշխատող անձնակազմին:

Լիայոյս ենք, որ կորոնավիրուսին յաղթահարելով կեանքը կը վերադառնայ իր բնականոն ընթացքին և Բուժարանը կայուն և կանգուն կը շարունակի իրեն յանձնարարած ազգանւէր առաքելութիւնը:

«Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի խնամակալ մարմին