Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան

Կիրակի՝ 28 փետրւար 2021 թ.-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:

Քաղաքապետարանում ազգային իշխանութեան ներկայացուցիչներին ընդունեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադին եւ նոյն շրջանի Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանին: Հանդիպման բուն նպատակն էր, թեմապատկան Սանայի-Մոթահարի պողոտաում գտնւող «Գաբրիէլեան» անւամբ շէնքի վերակառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապւած խնդիրների ներկայացումն ու քննարկումն: Հանդիպման ընթացքին նաեւ քննարկւեցին քաղաքապետարանի այդ շրջանում գտւող այլ կալւածների հարցերը:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը քաղաքապետարանի ջերմ ընդունելութեան եւ սերտ համագործակցութիւնների համար իր երախտագիտութիւնը յայանելուց յետոյ, յիշեալ կալւածներին վերաբերող նախագծերի մասին, հիւրընկալներին փոխանցեց հարկ եղած լուսաբանական բացատրութիւնները։

Քաղաքապետն իր հերթին խօստացաւ նախագծի աշխատանքները առաւել սահուն ընթանալու համար, հարկ եղած տնօրինումներով աջակցել Ազգային իշխանութեանը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ