Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ`

Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդԷպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ Հայաստանի տարբեր կայքԷջներում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել Իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդԷս գալ հաղորդագրութեամբ հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումներ կատարելով:

Թ.Հ.Թ. Թեմական Խորհուրդը` գլխաւորութեամբ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, 2020 թւականի սեպտեմբերի 28-ին, Արցախին զօրակցելու նպատակով կեանքի կոչեց ,Բացառիկ նւիրահաւաքե-ի կազմակերպիչ յանձնախումբ հետեւեալ անձնակազմով`

Տկն. Իւետ Դանիէլեան
Պրն. Վահիկ Աղաքեան
Պրն. Վարուժ Յովհաննիսեան
Պրն. Հարմիկ Զովէլեան
Պրն. Յակոբ Յակոբեան
Դոկտ. Ալֆրէդ Դաւուդի
Պրն. Ժորժիկ Խուդավերդեան
Թեմական խորհրդի հետ կապ` ճրտպ. Նորայր Արամեան

Յանձնախումբը Իրանահայ համայնքների յատուկ կարգավիճակով եւ առկայ զգայնութիւններով հանդերձ, անմիջապԷս աշխատանքի լծւելով, ոչ մի ջանք չխնայեց իր առաքելութիւնը լաւագոյն կատարելու համահայկական այս նւիրական աշխատանքում:

Ուստի չնայած ժամանակին՝ համայնքիս Միութիւնների նաեւ Եկեղեցական եւ Ծնողական խորհուրդների ներկայցուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, անդորրագրերը ներկայացնելով արտացոլւել Է ,Հայաստան՚ե համահայկական հիմնադրամին փոխանցւած` Բացառիկ նւիրահաւաքից հանգանակւած գումարի ճակատագիրը, սակայն կրկին հարկ ենք համարում մեր ժողովրդին հաղորդել եւ միեւնոյն ժամանակ մեր խորին երախտագիտութիւն եւ շնորհակալութիւնը յայտնել, այս պատասխանատու աշխատանքում մեզ նեցուկ հանդիսացած` Թեմիս ազգային եւ կրօնական կառոյցների ներկայացուցիչներին, յարգելի ժողրվրդին եւ բարերար անձանց, ովքեր անվերապահօրԷն իրենց նիւթական նաեւ բարոյական օժանդակութիւնը ցուցաբերեցին Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին:

Վերջում հարկ ենք համարում մատնանշել, որ Թեմիս ազգ. իշխանութեան ներկայցուցիչները ընդմիշտ գօտեպնդւած եւ համայնքիս անդամների փոխվստահութեամբ շարունակելու են իրենց ազգանւէր գործունէութիւնը ի նպաստ Համայնքիս բարօրութեան եւ բարեկեցիկ կեանքի եւ երբեւիցէ որեւէ անհատի վարկաբեկումները եւ անհիմն արտայայտութիւնները չի կարող խոչընդոտել եւ խաթարել այդ նւիրական գործը:

Անհրաժեշտութեան պարագային հրապարակւելու են նաեւ համապատասխան փաստաթղթերը:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 ՄԱՐՏ 2021

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ