Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԳՈՒՄԱՐՒԵՑ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Երեքշաբթի առաւօտեան, թւականիս մարտի 2-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Արք․Սարգսեանի տեղի ոնեցաւ Կրօանական խորհրդի եւ քահանայից դասի համատեղ հանդիպում, որի ընթացքում խօսւեց Սուրբ Յարութեան եւ նրան նախորդող Աւագ շաբաթւայ արարողութիւնների կատարման մասին, եւ որոշում կայացւեց նկատի առնելով համաճարակի իրավիճակը, մօտ օրերին հաւատացեալ ժողովուրդին կը փոխանցւի տօնական ժամանակացոյցը։

Յընթացս հանդիպման Սրբազան Հայրը կրկին անգամ կարեւորեց Քահանայ հայրերի ծխական եկեղեցիներում մշտական ներկայութեան եւ ծխական ժողովուրդի հետ առցանց եւ մշտատեւ հաղորդակցման պարագան։ Ապա քննարկեւեց Քահանայ եւ ուսանող-ուհի, երիտասարդ-ուհի յարաբերութեան պարագան, եւ այդ իսկ առիթով որոշւեց երիտասարդութեանը իրազեկելու համար, մամուլում թողարկել պատշաճ հաղորդագրութիւն։

Քահանայ հայրերը նաեւ զեկուցեցին, հանգստարանում տեղի ունեցող անկարգութիւնների, ու նաեւ դիակարգի վարորդի ու առաջնորդարանի պահակների կողմից կատարւած սխալ տեղեկութիւններ փոխանցելու մասին։

Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com