ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՌ ՑԱՆՑ ԺՈՂՈՎԸ

Հինգշաբթի 25 Փետրւար 2021-ի առաւօտեան գումարւեց Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութեան (Executive Committee) առ ցանց ժողովը քննարկելու համար վերջին հինգ ամիսների նորանշանակ ընդհանուր քարտուղարի գործունէութեան գլխաւոր իրագործումներն ու խորհուրդի նիւթական վիճակը։

Ժողովի առաջին նիստին նախագահեց խորհուրդի նախագահներից Յոյն Օրթոդոքս Պատրիարք Եուհաննա Եազճին, որ կատարեց նաեւ ժողովի բացման աղօթքը։

Ներկաների ստուգումին ետք ժողովը սկսաւ իր աշխատանքներին՝ նշանակում օգնական ընդհանուր քարտուղարի, ներկայացումն ու քննարկումը ընդհանուր քարտուղարի 5 ամսեայ գործունէութեան զեկոյցը, որին յաջորդեց նիւթական տեղեկագրի ներկայացումն ու քննարկումը։

Ժողովի երկրորդ բաժինը վարեց վերապատւելի Դկտ. Հապիպ Պատըրը, Աւետարանական եկեղեցւոյ ներկայացուցիչը։

Ժողովին մասնակցեց նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր երկու մնայուն ներկայացուցիչներով՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան (Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի) եւ Դկտ. Ժան Սալմանեան։

Ժողովը կաթոլիկ ընտանիքի կողմից ներկայացած ընդհանուր քարտուղարութեան օգնականի թեկնածու հայր Նիքոլաս Պոսթրոսի նշանակումը վաւերացուց։ Ժողովականներից փափագ յայտնեցին որ նկատի ունենալով առ ցանց ժողով գումարելու հնարաւորութիւնը, երեք ամիսը մէկ ունենան նման նիստեր։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ