Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌ ՑԱՆՑ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՂՈՒԿԱՍ 10 ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՒ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍՏՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՖԱԿՈՒԼՏԷՏԻ ՄԻՋԵՒ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ԵՐԵՔ ԿՐՕՆՆԵՐԻ՝ ՄՈՎՍԻՍԱԿԱՆՈՒԹԵԱՆ, ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹԻՒՆԸ ՄԻՋԿՐՕՆԱԿԱՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԱՍԻ

 

Հինգշաբթի 25 Փետրւար 2021-ի կազմակերպութեամբ Թեհրանի համալսարանի Աստւածաբանութեան ֆակուլտէտի եւ Ամերիկայի Ղուկաս 10 (Luke 10) քրիստոնէական կազմակերպութեան կէսօրեայ առ ցանց մի համաժողով տեղի ունեցաւ «Բարեկամութեան Աստւածաբանութիւն եւ երկխօսութիւնը Աբրահամեան կրօնների միջեւ» (Theology of friendship and dialogue in Abrahamic Religions) թեմայով։

Սոյն հանդիպման դասախօսները Թեհրանի համալսարանի Աստւածաբանական եւ Փիլիսոփայական առարկաների Փրոֆէսօր դասախօսներ էին եւ Ամերիկայից Մենոնայիդ եկեղեցու միջ-կրօնական երկխօսութեան կենտրոնի դասախօսներ էին։

Սոյն հանդիպման որ Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հրաւիրւած էր յատուկ ելոյթ ունեցաւ «Միջ-կրօնական երկխօսութիւնը՝ հրամայական պահանջք» թեմայով։ Սեպուհ սրբազանը ամփոփ կէտերի մէջ անդրադարձաւ երկխօսութեան կարեւորութեան իբրեւ աստւածատուր պարգեւ, որով տարբեր կրօնների հաւատացեալներ միմեանց ճանաչելու եւ իրարմով զօրանալու հնարաւորութիւն են ունենում եւ կարողանում են միասնաբար պայքարել այն երեւոյթների դէմ, որոնք մարդս կրօնից հեռացնում են։

Միւս դասախօսներն էին.- Դոկտ. Չարլզ Ռանդալ Փոլ, Վերապատւելի Քլոէ Բրէյէր եւ Դոկտ. Դագ Հոսթեթերը Ղուկաս 10 կազմակերպութիւնից եւ Դոկտ. Ահադ Ֆարամարզ Ղարամալէքի, Դոկտ. Ալի Ասգարի Եազդի, Դոկտ. Մոհամադ Մոհամադ Ռեզայի, Դոկտ. Մահմուդ Վաէզի, Դոկտ. Նադիա Մաֆթունի, Դոկտ. Հոմայուն Հեմաթի, Դոկտ. Նուրի Սադաթ Շահանգեան եւ Դոկտ. Համեդ Ղաշղավի Թեհրանի համալսարանի Աստւածաբանութեան ֆակուլտէտից։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com