Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. 16-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի պատճառով երկրում առաջացած իրավիճակը ցայսօր հնարաւոր չի դարձրել, որպէսզի ՊԺ-ի պատգամաւորները հանդիպում ունենան հանրութեան հետ: Միւս կողմից՝ երբ արդէն լրացել է ՊԺ-ի 16-րդ շրջանի գործունէութեան 4-րդ տարին, մեր պարտքն ենք համարում սոյն հաղորդագրութեամբ մեր սիրելի հայրենակիցներին իրազեկել ազգային կեանքի մի շարք կարեւոր հարցերի, որոնք անցեալ 4 տարիների ընթացքում եղել են եւ մնում են մեր հիմնական խնդիրները, եւ անհրաժեշտ է մի շարք պարզաբանումներ կատարել թէ՛ ներկայ, եւ թէ՛ ապագայ գոծունէութեան ի խնդիր:

Սոյն հաղորդագրութեան մէջ հաշւի ենք առել Թեհրանի հայոց Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի զեկոյցները, եւ օրեր առաջ՝ փետր. 16-ին կայացած ՊԺ-ի յանձնաժողովների խորհրդակցական հանդիպման ընթացքում մտքերի փոխանակումները, որոնց լոյսի ներքոյ որոշեցինք հանդէս գալ հակիրճ եւ ամփոփ այս հաղորդագրութեամբ, շեշտը դնելով ազգային իշխանութեան տարբեր կառոյցների նիւթական իրավիճակի վրայ:

Իրազեկելով հետեւեալ իրավիճակը, համոզւած ենք, որ հնարաւոր է այն փոխարինել աւելի բարենպաստ պայմաններով:

Ա. ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Թեհրանում գտնւող մեր եկեղեցիները բանուկ են եւ մեր հայրենակիցները քրիստոնէական հաւատքով ամէն տեսակ աջակցում են եւ նեցուկ են կանգնում եկեղեցուն:

Եկեղեցիների նիւթական բացը տարեկան 700 միլիոն թումանի է հասել:

Հայաշատ քաղաքամասերում եկեղեցիների նիւթական բացը շատ աւելի քիչ է, քան այն քաղաքամասերինը, որոնց շրջափակում քիչ հայեր են ապրում: Այս դէպքում Ս.Աստւածածին, Ս. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիները:

Չկայ եկեղեցիների համար սահմանւած նախահաշիւ:

Բ. ԴՊՐՈՑՆԵՐ

Տարիներ շարունակ մեր դպրոցները սուբսիդաւորւել են ազգային իշխանութեան կողմից եւ ըստ երեւոյթի այլ ելք գոյութիւն չի ունեցել:

Ուսումնական ընթացիկ շրջանում եւս դպրոցները 600 միլիոն թուման բաց են արձանագրել:

Նոյնիսկ անցեալ ուսումնական տարեշրջանի համար թոշակների 30 տոկոսի յաւելումը ազդեցիկ չի եղել եւ ծնողների մօտ դժգոհութիւն է առաջացրել:
Վիճակագրական թւերը խօսում են աշակերտութեան թւի տարէց-տարի նւազման մասին:

2020-2021 ուսումնական տարեշրջանում աշակերտութեան թիւը 1500 հոգի է:

Դպրոցների համատեղման որեւէ ծրագիր լուրջ բարդութիւններ է առաջացնում եւ չի ակնկալւում առաջիկայ տարիներում հնարաւոր լինի որեւէ լուրջ փոփոխութիւն առաջացնել:

Մանկապարտէզ-նախակրթարաններում աշակերտութեան թիւը կտրուկ նւազել է 121 հոգով: 2020-21 ուսումն. տարեշրջանում նշեալ թիւը՝ 209 հոգի: Մանկապարտէզ-նախակրթարան օղակը մէկ միլիարդ թուման բաց է արձանագրել:


«Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺԱՐԱՆ

«Ա.Աւետիսեան» բուժարանը օժտւած է առօրեայ անհրաժեշտ բժշկական գործիքներով, մասնագէտ բժիշկներով եւ շարունակում է իր առաքելութիւնը: Սակայն, դարձեալ կանգնած է շուրջ 1 միլիարդ թուման բացի առաջ: 1397-98 թթ. բուժարան են այցելել տարեկան 105,000 հոգի, իսկ 1399 թւականին այդ թիւը նւազել է 20 տոկոսով եւ դարձել 80,000 հոգի:

Միեւնոյն ժամանակ ազգային իշխանութեան նիւթական բեռը թեթեւացնելու համար 2 տարի առաջ չեղեալ համարւեց 65-ից վեր մեր հայրենակիցներին զեղջով կատարւելիք որոշակի ծառայութիւնը:

Բուժարան դիմողների թւի քիչ տոկոսն են կազմում մեր հայրենակիցները:

Բուժարանի կառավարման եղանակը եւ բուժարանի բարեսիրական լինելը, անկարելի են դարձնում կառոյցը շահաւէտ դարձնել:

Բուժարանի վարձակալութեան յանձնելը մէկն է այն միջոցներից, որը հաւանաբար օգնելու է՝ բուժարանը շահաւէտ դարձնել եւ շարունակել բանուկ պահել այն:


ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ

Մեծ հոգ է տարւում Բուրաստանը բարեկարգ պահելու, մասնակի թերութիւնները վերացնելու եւ պատշաճ ծառայութիւն մատուցելու մեր հայրենակիցներին:

Սակայն, ծախսերը գերակշռում են եկամուտներին եւ տարեկան 90 միլիոն թուման բացի առաջ ենք կանգնած:

Կառոյց, որի հողի վաճառքից, շիրմաքարերից, մոմի վաճառքից եւ այլնից գումար է գանձնւում, անտրամաբանական է վնաս արձանագրելը:

Նոր Բուրաստանի կառավարումը կարօտ է վճռական փոփոխութիւնների, որպէսզի հնարաւոր լինի Բուրաստանում բոլոր գործունէութիւնները ճիշտ ընթացքի մէջ դրւեն:

«ՌՈՍՏՈՄ» ՀԱՄԱԼԻՐ

Նախկին «Ռոստոմ» դպրոցի աշխատանքները դադարեցնելուց յետոյ, կատարւել է նորոգութիւններ եւ տարածքը տրամադրւել է ազգային որոշ ենթակառուցւածքներին: Նախքան նորոգութիւնները մտածւել էր՝ բոլոր այն միաւորները, որոնք տեղափոխւելու են «Ռոստոմ» համալիր, պարտաւոր են տեղի ծախսերը հոգալ: Սակայն, չի իրագործւել դա եւ տարեկան 40 միլիոն թուման ծախս է կատարւում այդ համալիրում:

«ՄՈԹԱՀԱՐԻ» ՆԱԽԱԳԻԾ

Նախկին Հայերէնագիտական շէնքի վարչական եւ առեւտրական համալիրի կառուցման նախնական ուսումնասիրութիւնները եւ նախագիծը երկար ժամանակ է, որ պատրաստ է:

Որոշ թիւրիմացութիւններ վերացնելու համար, տեղեկացնում ենք, որ ցայսօր այդ նախագիծը ՊԺ-ի օրակարգ չի դարձել եւ բնականաբար գործադրութեան հաստատում չունի:

Նախագծի իրականացումը կարօտ է բաւականաչափ մեծ գումարի՝ մօտ 70 միլիարդ թուման: Միւս կողմից՝ նման նախագիծ կարօտ է անցեալի շինարակական դառը փորձերից խուսափելու երաշխիքների եւ համայնքի ապագայ հեռանկարների լուրջ քննարկում եւ պատկերացում է ենթադրում:

«ԶԱՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

«Զանգ» ընկերութիւնը երկար տարիներ է, որ շարունակ պարպւած վիճակի մէջ է գտնւում:

Երբեմն փորձ է կատարւել վաճառել, սակայն չի ստացւել:
Տարածքի որոշակի բաժինը ունի այլ սեփականատէր, որը տրամադիր է իր բաժինը վաճառելու եւ այդ ուղղութեամբ աշխատանք է տարւում:
Պէտք է փորձել նաեւ տարածքը վարձակալութեան յանձնել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

Ժամանակին տեղեկացրել ենք թեմապատկան հողատարածքի վաճառման լուրը:
Գոյացած գումարը գտնւում է Հայաստանի բանկում:
Համաձայն ՊԺ-ի որոշման՝ պէտք է այդ գումարը վերածւի կապիտալի՝ նոր հողատարածքի, որեւէ շինութեան կամ որեւէ նպատակային իրագործման ու գնման համար:

Նշենք նաեւ, որ բանկում եղած այս գումարից բացի, որեւէ թեմապատկան հաշիւ գոյութիւն չունի:

ՍՈՒԼԹԱՆԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԷՆՔ

Սասուն քաղաքամասի Վահիդիէ պողոտայում, սրանից 8 տարի առաջ, շինարարութեան ընկերութեան հետ համատեղ սկսած բնակարանաշինութեան գործը երկար սպասումից յետոյ վերջապէս մօտենում է իր աւարտին:

Շէնքի աւարտականի վկայականը ստանալուց յետոյ, թեմի սեփականութիւնը կը դառնայ 20 բնակարան, որոնց վաճառման կամ վարձակալութեան յանձնելը որոշւած չէ: Շէնքում նաեւ առկայ են 6 խանութ, որոնց փականագինը() երկար տարիներ առաջ յանձնւած է եղել:

ՀԱՅԵՐԷՆԱԳԻՏԱԿԱՆ

Հայերէնագիտական դասընթացների կենտրոնը այս տարի եւս մօտ 75,000,000 թուման բացով եւ ուսանող-ուսանողուհիների թւի նւազման պատճառով փակւելու է:
Նիւթական այս իրավիճակը առաջացել է այն դէպքում, երբ ազգային ենթակառոյցներում 200-ից է՛լ աւելի ազգայիններ սիրայօժար եւ նւիրական կերպով լծւած են աշխատանքի:
* * *
Բազմաթիւ հայրենակիցներ, տարբեր առիթներով նիւթապէս օժանդակում են եկեղեցուն, դպրոցին եւ այլ կառոյցներին:
Առաւել դրան՝ ամբողջ համայնքը իր օժանդակութիւնն է բերում համազգային արտակարգ իրավիճակների ժամանակ:

Անկախ այն բանից, որ մեր թեմի հնարաւորութիւնները յուսադրիչ են, եւ երկար տարիներ կարող ենք տնօրինել ու բանուկ պահել մեր օջախները, այդուհանդերձ ամէն ջանք պէտք է թափել, որպէսզի մեր կառոյցները եթէ ո՛չ եկամտաբեր, ապա գոնէ ինքնաբաւ լինեն:

16-ՐԴ ՇՐՋԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ