ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Շաբաթ՝ թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ըստ եկեղեցական աւանդութեան կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը։

Ս. Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբազան Հայրը ակնարկելով քառասունօրեայ Տիրոջ տաճար ընծայման եւ Սիմէոն Ծերունու կողմից գգւելու պատմութեանը, ասաց որ եկեղեցու հայրերի տնօրինումով այսօր մեր զաւակները եւս ընծայւելով ստանում են Աստւածային օրհնութիւնը։ Սրբազան Հայրը գնահատելով իրենց նորածիններին եւ մանուկներին եկեղեցու օրւայ արարողութեանը մասնակից դարձնելու համար, յաւելեց որ նրանք իրենց մանուկներով հանդերձ եկել են Տիրոջն ընդառաջ Նրա օրհնութեանը արժանանալու համար։ Ապա հաստատելով այն իրողութեանը` որ շատ մայրեր երկրում տիրող համաճարակի բերումով չեն կարողացել մասնակից դարձնել իրենց մանուկները, ազգի հարստութիւնը համարւող բոլոր մանուկների համար հայցեց Աստծու օրհնութիւնը եւ շեշտեց նրանք են որ պիտի ժառանգեն իրենց պապերից կտակւած եկեղեցին եւ շնորհազարդւելով Աստծու կողմից, պահպանեն իրենց վստահւած հոգեւոր հարստութեանը։

Յաւարտ արարողութեան Քրիստոս Փառաց թագաւոր տաղի ընկերակցութեամբ, որը պատմում եւ մեկնաբանում է Տիրոջ տաճար ընծայման դրւագը Քահանայ հայրերի ձեռամբ կատարւեց նորածինների եւ մանուկների տաճար ընծայման կարգը, որոնք ի նշան Աստւածային օրհնութեան ստացան մէկական օրհնւած խաչ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ