Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՆՍԱՍԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Երեքշաբթի, թւականիս փետրւարի 9-ին, կէսօրից յետոյ, ժամը 4-ին, ԻԻ յեղափոխութեան 42-րդ տարեդարձի առիթով, Ազգային առաջնորդարանի եւ հանրապետութեան նախագահական հիմնարկի կրօնական եւ ազգային փոքրամասութիւների գրասենեակի համագործակցութեամբ եւ Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ «Խաղաղական ժամերգութիւն եւ փառաբանական աղօթք»։

Արարաողութեանը ներկայ էին՝ ԻԻ խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն․ Արա Շահվերդեանը, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները եւ ճրտպ․ Նորայր Արամեանսը, կրօնական փոքրամասնութիւնների նախագահական հիմնարկում ներկայացուցիչ Դոկտ․ Սայիդ Զարէն, եւ պետական այրեր, քահանայից դասն ու նկատառելի թւով հաւատացեալներ։

Սրբազան Հայրը Իրանի իսլամական յեղափոխութեան 42-րդ տարեդարձի, երկրի բարգաւաճման եւ բարօրութեան եւ երկրի Առաջնորդի առողջութեան ի խնդիր փառաբանական աղօթք մատուցեց առ Բարձրեալն Աստւած, որին յաջորդեց հոգեզմայլ Տէր ողորմեա հոգեւոր երգը։
Ապա Սրբազանը Հայրը յընթացս իր քարոզի, կարեւորելով աղօթքը, ասաց․ «Հայ ժողովուրդը իր կեանքի կարեւոր որոշումներից առաջ եւ ճգնաժամային պարագաներում եկեղեցիներում աղօթքով հայցում էր Աստծու առաջնորդութիւնը։ Նա ակնարկելով օրւայ առիթին, յաւելեց․ «Այսօր բոլորս միասնաբար եկեղեցու սուրբ կամարների ներքոյ ի մի գալով՝ եկել ենք աղօթելու մեր երկրի՝ Իրանի եւ իր ժողովրդի խաղաղութեան եւ երկրի Առաջնորդ Այաթ․ Խամէնիի եւ երկրում ներդրում ունեցող պետական այրերի համար»։

Սրբազան Հայրը ակնարկեց, որ յեղափոխութեան կերտողները մինչեւ վերջնական յաղթանակ անցել են նեղ ու տառապալից ճանապարհ, որի արդիւնքում արժանացել են այգաբացին։ Նա ասաց, այսօր Իրանը իր յեղափոխութեամբ եւ իր արժէքներով գտնւում է համայն աշխարհի տեսդաշտում։

Ի վերջոյ երկրում առկայ յառաջադիմութիւններն ու բոլոր բնագաւառներում վերելքն ու ձեռքբերումները յեղափոխութեան արգասիքը համարեց եւ գնահատեց երկրի Առաջնորդի ներդրումը։ Ապա անսասանութիւն եւ խաղաղութիւն հայցեց Բարձրեալից երկրի եւ ժողովրդի համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com