Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Կիրակի 22 նոյեմբեր 2015-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Լիբանանի Անկախութեան տօնի առիթով ներկայ գտնւեց Իրանում հաւատարմագրւած Լիբանանի դեսպանին բնակարանը, որտեղ այս առիթով յատուկ ընդունելութիւն էր սարքւած:

Սրբազան հայրը անձամբ եւ յանուն թեհրանահայ գաղութին շնորհաւորեց պրն. դեսպանին եւ նաեւ, մի անգամ էլ, ցաւակցեց պրն. դեսպանին նոյեմբերի 12-ին Պէյրութի Պուրճէլ Պարաջինայում տեղի ունեցած ահաբեկչական արարքին առիթով, որի զոհ գացեր էին 43 անմեղներ եւ պատճառ եղած աւելի քան հարիւր վիրաւորների:

Ընդունելութեան ընթացքին Սրբազան հայրը առիթ ունեցաւ նաեւ զրուցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Ապահովութեան եւ Արտաքին Յարաբերութեան Յանձնաժողովի նախագահ դոկտ. Ալաէդին Բրուջերդու հետ եւ ընդունելութեան ներկայ եղող Սուրիոյ, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Բելճիքայի, Սուտանի եւ այլ երկրների դեսպանների հետ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ