Search

انتخاب زبان



Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ատենապետների այցը՝ ՀՀ դեսպանատուն

2020 թւականի յուլիսի 27-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ Պատգմաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը այցելեցին ՀՀ դեսպանատուն եւ հանդիպում ունեցան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդատու՝ պրն. Էդուարդ Խաչատրեանի հետ:

Հանդիպմանը քննարկւել է կորոնավիրուս համավարակի պայմաններում համայնքում կատարւող աշխատանքները, ինչպէս նաեւ արծարծւել է Իրան-Հայաստան մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցութեան ծրագրերը, որոնց իրականացման համար կարեւորելի է համայնքային կառոյցների դերը եւ համագործակցութիւնը:

Հանդիպման աւարտին կողմերը երկուստէք յաջողութիւններ մաղթեցին միմեանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

تماس با ما

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


روابط عمومی شورای خلیفه گری:
pr@tehranprelacy.com