Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 6 փետրւար 2018 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 6 փետրւար 2018-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին երբեմնի առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ