Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 25 January 2022

Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:
Նրա օրերին արաբները բռնագրաւել էին Հայաստանը:
Ժամանակի բռնակալ իշխանը Ոկբա զօրավարը, նպատակ ունէր վերացնել նախարարական տները, որոնք առաջնորդում էին իրենց գաւառի ժողովրդին:
Ոկբան 704 թ.-ին խաբէութեամբ հայ նախարարներին հաւաքում է Նախիջևանում և մի եկեղեցու մէջ այրել է տալիս նրանց, իսկ նրանց ընտանիքներին գերեվարում է և Դամասկոս ուղարկում :
Այդ գերեալների մէջ էր գտնւում չորսամեայ Վահան Գողթնեցին, որը Նախիջևանում նահատակւած Գողթնեաց գաւառի Խոսրով իշխանի որդին էր: Այս անչափահաս տղաները Դամասկոսում իսլամական կրթութիւն են ստանում, սրանց մէջ իր ուշիմութեամբ աչքի էր ընկնում Վահանը, որի անունը փոխել էին և Վահապ էին անւանել: Իր ուսումը աւարտելուց յետոյ Խալիֆայի ատենադպիրն է դառնում: Թէև Վահանը իսլամացած էր, բայց տեղեակ էր իր հայկական ծագումին, քրիստոնեայ լինելու և իշխանական տնից սերելու մասին:

Երբ Յովհաննէս Օձնեցի մեծանուն Կաթողիկոսի միջնորդութեամբ 719 թ.-ին Օմար խալիֆայի կողմից քրիստոնեաներին ընդհանուր ներում և վերադարձի թոյլտւութիւն շնորհւեց, Վահանը նոյնպէս փափագեց օգտւել այս առիթից:
Քանի որ խալիֆան Վահանի վրայ մեծ համարում ունէր,չէր ուզում նրան իրենից հեռացնել և այդ իսկ պատճառով նա խոստացաւ կրկին կը վերադառնալ Դամասկոս, միայն խնդրեց, որ մի անգամ էլ գնա տեսնի իր հայրենիքը, տիրանայ հայրենական ժառանգութեանը և գործակալներ նշանակի իր կալւածքների վրայ:
Վերջապէս 719 թ.-ին Վահանը վերադառնում է հայրենիք: Յաջորդ տարի մահանում է Օմերը: Վահանն, իր վերադառնալու խոստումից ինքն իրեն ազատ համարելով, մնում է հայրենիքում և ամուսնանում է Սիւնեաց իշխանի աղջկայ հետ: Վերստին քրիստոնեութիւն է ընդունում և սրտանց հաւատարիմ է մնում իր պապենական հաւատքին, և որպէս Գողթնեաց գաւառի իշխան՝ երկար տարիներ կառավարում է իր երկիրը, միաժամանակ ապաշխարհելով իր անգիտակից և երկարատև ուրացման համար:

Ցաւօք Դամասկոսի արքունիքի կողմից Վահանը փնտրւում և նրա վերադարձն է պահանջւում: Այդ իսկ պատճառով Վահանը որոշում է, մինչև իսկ իր ընտանիքից գաղտնի, հեռանալ Հայաստանից, անցնել յունական բաժինը և այնտեղ ազատաբար պաշտել իր Տիրոջ Յիսուս քրիստոսին, ում կապւել էր հոգով: Մի գիշեր, 20 ձիաւորների ընկերակցութեամբ, հեռանում է տնից: Կինը, իր հօրը՝ Սիւնեաց իշխանին լուր է ուղարկում և յայտնում է Վահանի անհետանալու մասին: Սիւնեաց իշխանը նրան գտնում է Վայոց ձորում և իր քաղաքն է վերադարձնում:

Վերջ ի վերջոյ Վահանը բոլորին յայտնում է, որ ինքը ակամայ իսլամացել է և այժմ վտանգւած է թէ՛ իր անձը և թէ՛ իրեն պահողներինը: Հետևաբար խնդրում է, որ իրեն ընտանեկան կապերից ազատեն, որպէսզի ինքը առանձին մի հնար գտնի իր համար: Բոլորն էլ համաձայնւում են: Ուստի Վահանը հեռանում է ազգականներից և շուրջ հինգ տարի թափառական կեանք է վարում: Այդ ընթացքում այցելում է Հայաստանի և Վրաստանի տարբեր վանքեր, սակայն ոչ մի տեղ մէկ տարուց աւելի չի կարողանում մնալ:
Այս թափառական կեանքին մէկընդմիշտ վերջ տալու համար, որոշում է անձամբ ներկայանալ օրւայ Խալիֆային, իր վիճակը պարզաբանել և նրանից իր հայրենի կրօնն իր հարազատ հայրենիքում ազատ պաշտելու շնորհը խնդրել:
Այս մտքով, 737 թ.-ին մեկնում է հիւսիսային Սիրիայի Ռուծափ, կամ Սէրգիոպոլիս քաղաքը, որտեղ գտնւում էր այդ օրերի Հեշամ խալիֆան: Նախ ներկայանում է արքունիքի իր երբեմնի ծանօթներին և բարեկամներին և նրանցից իր համար ամիրապետի մօտ միջնորդութիւն է խնդրում: Վահանը նրանց նախ յայտնում է իր հաստատամիտ քրիստոնեայ լինելու, ապա անգիտակցաբար իսլամացած լինելու և քրիստոնեայ մնալու իրաւունքի մասին. «Նոյն բանը ամիրապետի մօտ պաշտպանելու համար եմ եկել»,- ասում է նա: Սակայն երբ տեսնում է, որ ոչ ոք այս պայմանների համաձայն չի ցանկանում միջնորդել ամիրապետի մօտ, իր ասելիքը գրի է առնում և դահճապետի ձեռքով ամիրապետին է ուղարկում.
«Հեշամը թուղթը կարդալուց յետոյ հրամայում է Վահապին իր մօտ բերել: Նախ խնդրանքներով, ապա խոստումներով և վերջապէս սպառնալիքներով փորձում է Վահանին մտափոխել, բայց անօգուտ: Վահանը իր քրիստոնեայի իրաւունքն է պաշտպանում, գանձեր ու հարստութիւն մերժում է, նոյնիսկ չի վարանում Գողթնեաց աշխարհի վրայ վերահաս սպառնալիքներից, միայն խնդրում է. «Ինձ թոյլտւութիւն տուր համարձակապէս քրիստոնեութեան սովորութիւնների համաձայն պահել իմ օրէնքների աւանդութիւնը»: Հեշամը բարկանում է և հրամայում բանտ նետել նրան:

Վահանը այլևս հասկացել էր, որ ազատապես քրիստոնեություն դավանելու համարձակություն ստանալու հույս չկար, և որ գործը վերջնակետին էր հասել (իսլամությունից հրաժարված համարվելով, մահվան էր արժանի): Ուստի, աղոթքով ինքն իրեն նահատակության էր պատրաստում… Հեշամը Վահանին նորից ատյան է հանում և հարցուփորձից, խոստումներից և սպառնալիքներից հետո մահվան վճիռ է արձակում, մանավանդ, որ Վահանի համարձակ պատասխանների համար ներկաներն էլ էին աղաղակում «որպէսզի նրա կյանքին վերջ տրւի»
Ապա բանտում և թէ ատեանում տեսնելով նրա աննկուն հաւատքը, Վահանը քաղաքից դուրս հանւեց: Դահճապետի սպառնալիքները անօգուտ եղան և տեսնելով Վահանի հաստատակամութիւնը, ի վերջոյ նրան գլխատեցին 737 թ.-ին: Սուրբ նահատակի մարմինը մի գիշեր մնում է նահատակութեան վայրում և միւս օրը հրաման է գալիս արքունիքից, որ եթէ քրիստոնեաները ցանկանան՝ կարող են վերցնել նրա մարմինը: Քանի որ հայ քրիստոնյաներ չէին ապրում այդ քաղաքում, ուստի տեղի քրիստոնեաները նախ վիճում են թէ ո՞վ պիտի վերցնի սրբի մարմինը: Վերջ ի վերջ «Յակոբիկեանները, Նեստորականները և Հոռոմները հաւաքւելով՝ սրբի մարմինը թաղեցին Օտարների գերեզման կոչւած վայրում»: Սերգիոպոլիսի Ասորի եպիսկոպոսը մի հատուկ վկայարան կանգնեցրեց սրբի գերեզմանի վրայ:
Իսկ Հայաստանից Արտաւազդ Վարդապետը, որը որոշ ժամանակ հիւրընկալել էր Վահանին իր հովւութեան տակ եղող վանքում, 744 թ.-ին որպէս ուխտաւոր եկաւ Ռուծափ քաղաք և քննելով և գրաւոր վկայություններ հաւաքելով և Հայաստանում իր լսածին Վահանի պատմածները միացնելով՝ մանրամասն վկայաբանութիւն կազմեց:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ