Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Wednesday, 17 November 2021

Բ կորնթացիս 1:12-22, Մարկոս 5:35-43

Բ կորնթացիս
12 Քանզի մեր պարծանքն այս է. մեր խղճմտանքի վկայութիւնը. այն՝ որ սրբութեամբ ու Աստծու ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծու շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ. 13 որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, թէ մինչեւ վերջը կը հասկանաք, 14 ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը:

15 Եւ այս վստահութեամբ էի կամենում նախ գալ ձեզ մօտ, որպէսզի դուք կրկին շնորհ ընդունէք, 16 եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան: 17 Իսկ եթէ այս բանը մտածեցի, միթէ փոփոխամտութեա՞մբ վարուեցի. եւ կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպէս որ իմ կողմից թող այոն լինի այո, եւ ոչը՝ ոչ: 18 Վկայ է Աստուած, որ ձեզ հասած մեր խօսքը այո եւ ոչ չէ միաժամանակ. 19 քանզի Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիղուանոսի եւ Տիմոթէոսի, չեղաւ թէ՛ այո եւ թէ՛ ոչ, այլ Նա «այո՛ն» եղաւ Աստծու. 20 որովհետեւ Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա մէջ. դրա համար էլ Նրանով է, որ ասում ենք ԱՄԷՆ՝ Աստծու փառքի համար: 21 Եւ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին եւ օծեց մեզ, Աստուած է, 22 որ մեզ կնքեց էլ եւ Հոգու առհաւատչեան դրեց մեր սրտերի մէջ:

Մարկոս
35Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»։ 36Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»։ 37Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին։ 38Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ։ 39Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»։ 40Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը։ 41Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց։ 42Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր։ Եւ ամէնքը մեծապէս զարմացան։ 43Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ