Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 27 September 2021

Յիշատակութեան օր՝ Ս․Դաւիթ Դւնեցոյն

Յիշատակութեան օր՝ Ս․Դաւիթ Դւնեցոյն

Հայաստանում արաբական տիրապետութեան ժամանակ պարտադիր իսլամ ընդունած ծառայում էր Հայաստանում, արաբական բանակում:Նախկին անունն էր Սուրհակ, Քրիստոնեաների հետ մտերիմ շփումներից յետոյ, ինքնաբերաբար իր մէջ քրիստոնեայ դառնալու ցանկութիւն առաջացաւ: Իր այս մտադրութիւնը Գրիգոր Մամիկոնեան իշխանին յայտնեց, որք քաջալերեց նրան եւ օրւայ Անաստաս Կաթողիկոսի մօտ տարաւ, որը անհրաժեշտը ուսուցանելուց յետոյ, իր իսկ ձեռքով, նրան մկրտեց Արուճի իր նորակառոյց Կաթողիկէ եկեղեցում: Գրիգոր Մամիկոնեանն էլ դարձաւ իր կնքահայրը եւ իր հօր՝ Դաւթի անունը տւեց նորահաւատ իշխանին: Ապա նրան ամուսնացրեց եւ մի գիւղ էլ յատկացրեց որպէս ապրուստի միջոց; Ապա Դաւիթը Դւին տեղափոխւեց եւ շուրջ 30 տարի բարեպաշտ քրիստոնեայի կեանքով ապրեց, որի պատճառով էլ կոչւեց Դւնեցի:
Երբ արաբ Աբդուլահը. «ժանտ, անառակ եւ ապերես այրը», Հայաստանի ոստիկանը դարձաւ, սկսեց հալածել քրիստոնեաներին: Երբ իմացաւ, որ Դաւիթը նախկինում իսլամական է եղել, նրան առաջարկեց վերադառնալ նախկին կրօնին: Դաւիթը իր հաւատքի մէջ անսասան մնաց: Վերջապէս նրան խաչելու հրաման արձակւեց եւ նիզակահարւեց ու սպանւեց 701թ.-ին, գրեթէ 60-65 տարեկան հասակում: Եւ թաղւեց Դւինի Ս. Գրիգոր Կաթողիկէ եկեղեցում: Նրա յիշատակը կատարում ենք Ս. Խաչին յաջորդող երրորդ երկուշաբթի օրը: Երեք յայսմաւուրքներում յիշատակւում է մարտի 31-ին, Օրմանեանը նախընտրում է ապրիլի 4-ը:

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ