Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 30 May 2021

Տօն Եղիա մարգարէի
Հին Կտակարանեան Թագաւորների Գ. եւ Դ. գրքերում խօսւում է Եղիա Մարգարէի մասին, որպէս նախանձայոյզ, համարձակախօս եւ արդարադատ մի անձնաւորութիւն:
Նա ծնունդով Գաղաադի Թեզբէ գիւղից էր, Ահարոնի տոհմից:
Ապրել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում, Իսրայէլի Աքաաբ (ՔԱ 874-853 թ.) եւ Ոքոզիա (853-852 թ.) թագաւորների օրով:
Աքաաբը ամուսնանում է Սիդոնացիների (Լիբանանի հարաւ արեւմուտքը գտնւող քաղաք, այս օրերին ծանօթ ՙՍայդա՚ անունով) արքայ Յոբաղի դստեր՝ Յեզաբէլի հետ, որ կռապաշտ էր եւ իր հետ Սամարիա, թագաւորանիստ քաղաք է բերում 1000 քուրմ (Հեթանոս քահանայ):
Այդ օրերին, Աքաաբի եւ նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով, իսրայէլցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն: Եղիայի հրամանով երեքուկէս տարի Իսրայէլում երաշտ է լինում, բայց Եղիայի աղօթքով յորդառատ անձրեւ է գալիս:
Աստծուն ճանաչելու եւ կռապաշտութիւնից հեռացնելու համար, Եղիան առաջարկում է Աքաաբին, նրա կռապաշտ կնոջը` Յեզաբէլին եւ քուրմերին, զոհ մատուցել առանց կրակ վառելու, եւ նրա աղօթքով որ զոհի կրակը վառի, նրա աստւածը կը լինի ճշմարիտը եւ պաշտելին: Եղիա մարգարէն, Կարմելոս Լեռան վրայ պարտութեան է մատնում Բահաղի քուրմերին, որովհետեւ Աստւածային հրաշքով Եղիայի խարոյկը վառւում է եւ զոհը` մատուցւում: Իսրայէլցիները տեսնելով հրաշքը, դարձի են գալիս եւ հեռանում են կռապաշտութիւնից, իսկ Աքաաբ Թագաւորի հրամանով սպանւում են քուրմերը:
Յեզաբէլ Թագուհին զայրանում եւ հալածում է Եղիային: Եղիան թաքնւում է մի վտակի մօտ` ամայի վայրում: Աստծու հրամանով ագռաւները ամէն առաւօտ եւ երեկոյ հաց ու միս էին տանում Եղիա մարգարէին, իսկ ծարաւը հագեցնում էր վտակի ջրով:
Եղիան այն երջանիկ սրբերից մէկն է, որ տեսել է Աստծուն՝ զեփիւռի տեսքով: Աստւած Եղիային, Եղիսէյի աչքի առաջ, հրեղէն կառքով, տանում է երկինք: Եղիան բնական մահով չի մեռնում:

Եղիա մարգարէն իր կենդանութեան օրով եւ յետ մահու 14 հրաշքներ է գործել, որոնց մասին կարող էք կարդալ Թագաւորների Գ. եւ Դ. Գրքերում: ՙԱմարաս՚-ը ձեզ ներկայացնում է երկու հրաշքներ.-

1.-Երբ Յեզաբէլ Թագուհին զայրանում եւ հալածում է Եղիային, նա գնում է Սարեփթա ու հասնում քաղաքի դարպասը. Աստւածաշունչը այսպէս շարունակումէ հրաշապատումը.-Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում: Եղիան ձայն տալով նրան` ասաց. - Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ: Կինը գնաց բերելու: Եղիան նրա յետեւից ձայն տալով` ասաց. - Ինձ համար մի պատառ հաց բե՛ր: Կինն ասաց. - Կենդանի է քո Տէր Աստւածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից: Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կուտենք ու յետոյ կը մեռնենք: Եղիան ասաց նրան. - Քաջալերւի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար: Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստւածը. ՙԱլիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նւազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ՚: Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան: Եղիան, կինն ու նրա որդիները կերան: Այդ օրւանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնւազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը: Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ: Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց: Այրին ասաց Եղիային. - Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդուս սպանես: Եղիան ասաց կնոջը. - Տո՛ւր ինձ քո որդուն: Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնու վրայ: Եղիան աղաղակելով ասաց. - Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ: Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր: Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն` ասելով. - Տէ՜ր իմ Աստւած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու: Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ ու նա կենդանացաւ: Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տւեց իր մօրը` ասելով. - Տես, որ կենդանի է քո որդին՚: Կինն ասաց Եղիային. - Հիմա համոզւեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում (Գ.Թգ 17.10-24):

2.- Մի օր Եղիա մարգարէն եւ իր աշակերտ Եղիսէն քայլում էին. մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմ-եանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: Եղիսէն նայեց ու աղաղակեց. - Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց: Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ (Դ.Թգ 2.11-12):

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com