Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Friday, 28 May 2021

Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հռ 2.25‐3.9։ Մտ 9.1‐8։

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

25Թլփատութիւնն օգուտ կ՚ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի. 26ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի։ 27Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ. 28որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։ 29Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց։
3 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2շատ բան՝ ամէն տեսակէտներով։ Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին։ 3Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց։ 4Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ 5Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում։ 6Որպէս մարդ եմ խօսում։ Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. 7արդարեւ, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր։ 8Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտութեան։ 9Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

9 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը։ 2Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ։ Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ 3Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է։ 4Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 6Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, — ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, — վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 7Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ 8Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին։

 

 

 

 

 

 

 

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ