Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 12 December 2020

Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր
Ա) Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակաւոր եւ սիրւած սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ «Սքանչելագործ»: ` Ս. Յակոբը պարթեւական տոհմից էր եւ մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ որդին: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջւել է, դայակները մանուկ Սուրէնին եւ Յակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակւել են քրիստոնէական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Յակոբն իր քրոջ՝ Սակդէնի հետ, տեղափոխւում են Պարսկաստան եւ որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Ս․ Յակոբը թողնելով այդ ճոխ կեանքը, դարձել ճգնաւոր: Յետոյ գնացել է Մծբին, հանդիպել Մարուգէ ճգնաւորին, ով հռչակւած էր սրբակենցաղութեամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը, թէպետ, հաւատքի են եկել, բայց թերահաւատ են եւ կասկածում են Նոյեան տապանի գոյութեանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել եւ մի նշխար բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը եւ երկար տանջւելուց յետոյ նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան եւ տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ աւանդութեան՝ Ս. Յակոբի պառկած տեղում սառնորակ աղբիւր է բխել, բուժիչ եւ հրաշագործ յատկութիւններ ունեցել, իսկ աղբիւրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցւել: Նոյեան տապանի այդ մասունքը ցայսօր պահւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնաւորութիւներից մէկը` մասնակցել է 325 թւականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կեանքի ընթացքում բազմաթիւ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից յետոյ Աստւած Մարուգէին յայտնել է, որ Յակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հօտը հովւելուց յետոյ մահացել է 350 թւականին:
Բ )Մելիտոս եպիսկոպոսը ծնւել է Փոքր Հայքի Մելիտինէ քաղաքում եւ 358 թւականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թւականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դէմ: Նախագահել է 381 թւականի Կ.Պոլսի երկրորդ տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի աւարտից առաջ:

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ