Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Sunday, 06 December 2020

Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։
Եսայի 37.14-38։ Բ Թեսաղոնիկեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.12-24։

Եսայի

14Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտաւ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։ 15Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16«Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրայ, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միա՛կ Աստուածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։ 17Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տէր, եւ լսի՛ր. Տէ՛ր, բա՛ց քո աչքերը եւ նայի՛ր, ո՛վ Տէր. լսի՛ր, Տէ՛ր, եւ իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու համար կենդանի Աստծուն։ 18Արդարեւ, Ասորեստանի թագաւորներն աւերեցին համայն աշխարհն իր երկրներով, 19հրոյ ճարակ դարձրին նրանց կուռքերը եւ կործանեցին, քանի որ նրանք աստուածներ չէին, այլ՝ մարդու ձեռքով կերտուած փայտէ ու քարէ կուռքեր։ 20Բայց արդ, Տէ՛ր Աստուած մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպէսզի աշխարհի բոլոր թագաւորութիւնները գիտակցեն, որ դու ես միակ Աստուածը»։ 21Ապա Ամոսի որդի Եսային ուղարկուեց Եզեկիայի մօտ ու ասաց նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Լսեցի այն աղօթքները, որոնցով պաղատեցիր ինձ՝ ընդդէմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի»։ 22Ահա այս է այն պատգամը, որ յայտնեց Աստուած նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ, ո՛վ Սիոնի կոյս դուստրը,քո յետեւից հեգնանքով նայեց Երուսաղէմի դուստրը։ 23Ո՞ւմ վրայ թափեցիր քո նախատինքն ու չարութիւնը, ո՞ւմ վրայ ես բարձրացրել ձայնդ, ինչո՞ւ հայեացքդ չես յառում բարձունքին՝ դէպի Իսրայէլի սուրբը։ 24Ինչո՞ւ պատգամաւորների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր, թէ՝ « Իմ կառքերի բազմութեամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելայ, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները եւ մտայ նրա անտառի ամենաբարձր կողմերը, 25կամուրջ գցեցի եւ ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրամբարները»։ 26Մի՞թէ դու չես լսել, թէ աւելի առաջ, հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ եւ այժմ էլ յայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մէջ, 27նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ, ինչպէս չորացած սէզ։ 28Արդ, ես գիտեմ քո տեղն ու հանգրուանը,գիտեմ, թէ որ ճամփով ես գնում ու գալիս։ 29Քո զայրոյթն ու բարկութիւնը, քո մաղձոտութիւնն ինձ համար ակներեւ են, դրա համար էլ լկամ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին եւ յետ պիտի դարձնեմ քեզ նոյն ճանապարհով, որով եկար։ 30Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը։ 31Հրէաստանում մնացածները արմատներ պիտի արձակեն դէպի ներքեւ եւ պտուղ պիտի տան վերեւում, 32որովհետեւ նրանք Երուսաղէմում պիտի լինեն, եւ փրկուածները՝ Սիոն լերան վրայ. Զօրութիւնների Տիրոջ նախանձախանդրութեամբ է այդպէս լինելու»։ 33Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Ասորեստանի թագաւորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրայ, դա չպիտի փակի վահաններով եւ ոչ էլ պատնէշներով պիտի պաշարի դա, 34այլ պիտի վերադառնայ այն նոյն ճանապարհով, որով եկել է, եւ չպիտի մտնի այդ քաղաքը։ 35Այսպէս է ասում Տէրը. «Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպէսզի փրկեմ դա՝ ինձ եւ իմ ծառայ Դաւթի համար»։ 36Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց։ Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները։ 37Եւ Ասորեստանի Սենեքերիմ արքան նորից դարձաւ, գնաց ու բնակուեց Նինուէում։ 38Եւ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մէջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելէքը եւ Սարասարը, սրով սպանեցին նրան եւ իրենք փախստական գնացին Հայաստան։ Իսկ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ասորդանը։

Բ Թեսաղոնիկեցիներ

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ, 4այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք։ 5Դրանք ապացոյց են Աստծու արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծու արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում։ 6Եւ արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ 8կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. 9նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք)։ 11Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը՝ զօրութեամբ, 12որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ՝ մեր Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

12Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի։ 13Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»։ 15Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»։ 16Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին։ 17Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»։ 18Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել։ Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 19Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 20Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ 21Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»։ 22Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»։ 23Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»։ 24Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»։

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ