Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 26 September 2023

Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Փեփրոնէ
Նահատակւել է Դիոկղետիանոս կայսրի օրօք։ Մեծացել է կուսանոցում։ Հալածանքների ժամանակ, երբ բոլոր կոյսերը փախուստի են դիմում,Փեփրոնէն մայրապետի հետ մնում է կուսանոցում։ Մերժելով ամուսնանալ հեթանոսի հետ՝ ենթարկւում է տանջանքների եւ գլխատւում։ Նրա մահից յետոյ դատաւորը խենթանում եւ որի բերեումով ինքնասպան լինում, իսկ նրա յաջորդը զղջում է, դառնում քրիստոնեայ եւ դադարեցնում է հալածանքները։

Մարիանէ
Նահատակւել է Դիոկղետիանոս կայսրի օրօք Պիսիդորեան Անտիոքում,Օլիմբրիա կառավարիչի կողմից, 15 տարեկան հասակում։ Նրա հայրը, որ հեթանոս քուրմ էր, աղջկան դատարան է մատնում Քրիստոսին դաւանելու համար։ Մերժելով ամուսնանալ դատաւորի հետ՝ Մարիանէն ենթարկւում է դաժան հալածանքների։ Տեսնելով նրա քաջութիւնը՝ 15000 հեթանոսներ խոստովանում են Քրիստոսին եւ գլխատւում։ Մարիանէն դատապարտւում է սրով գլխատւելու, սակայն գլուխը սրի տակ խոնարհելիս՝ մահանում իր մահով։
Շուշան Վարդենի
Վարդան մամիկոնեան զօրավարի աւագ դուստրն էր, իր իսկական անունը՝ Վարդենի, իսկ Շուշանիկը իր փաղաքշական անունն էր, որով եւ ճանաչւել է երկար դարեր հայոց պատմութեան եւ վարքաբանութեան մէջ։
Ամուսնացել է վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգէնի հետ՝ ունենալով երեք տղայ եւ մէկ աղջիկ։ Հօր մահից յետոյ, երբ իր ամուսինը բդեշխ է դառնում, Սասանեան Յազկերտի դրդումով կրօնափոխ է լինում ու ամուսնանում է պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ։ Այդ բանից յետոյ Շուշանիկը քաշւում է մի փոքրիկ եկեղեցու առընթեր տնակ եւ այնտեղ ապրում աղօթքով ու արցունքներով՝ արհամարելով իր ամուսնու բազմաթիւ առաջարկներն ու սպառնալիքները ՝ հաւատափոխ դառնալու համար։ Շուշանիկը եօթ տարի անլուր տանջանքների է ենթարկւում իր ամուսնու ձեռքով՝ ապաւինելով միայն իր պապից՝ Ս․Սահակ Հայրապետից իրեն կտակւած Աւետարանի ընթերցանութեանը։
Ս․Շուշանիկը մարտիրոսական մահով իր հոգին աւանդում է Աստծուն 470 թւականին։
Նա իր Աւետարանում գրել է յիշեալ տողերը․« Սրտիս տաճարը պահեցի անաղարտ,Պապիս Ս․Սահակի, եւ ծնողներիս՝ Վարդանի ու Դստրիկի միջոցով այն նւիրում եմ իմ Աստծուն։Թող իմ մահն էլ խառնւի իմ սուրբ հայրերի հետ»։

 
 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ