Sunday, 17 September 2023
Տօն Վերացման Սուրբ Խաչի
Այս տօնը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է՝ Ս․Խաչի Վեր բաձրացման եւ փառաբանութեան տօնը։
Ըստ աւանդութեան,Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը ՝Յակոբոս Տեառնաեղբայրը, Պատրոնիկէ թագուհու ջանքերով գտնում է խաչափայտը, եւ վեր է բարձրացնում ի տես հաւատացեալների ու երգում է«Խաչի Քո Քրիստոս երկիրպագանենք» շարականը։
Սակայն Յակոբոս Տեառնաեղբայրը նահատակւում եւ խաչափայտը աղբանոց է նետւում։
333 թաւականին, այս անգամ Հեղինէ թագուհին, Մեծն Կոստանդիանոսի մայրն է որ գտնում է խաչը եւ զետեղում կայսրի կողմից կառուցւած Ս․Յարութեան տաճարը։
Եօթերորդ դարի առաջին կէսին, 614 թւականին պարսկա- բիւզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրաւում են Երուսաղէմը եւ գերեվարում Քրիստոսի խաչափայտը։ Բիւզանդացիների Հերակլ կայսրը երկար ժամանակ աղօթելուց եւ երկնային տեսիլք ունենալուց յետոյ, երկարատեւ պատերազմներից յետոյ, յաջողում է ազատագրել Խաչափայտը։ Այդ գործում մեծ նպաստ են բերում նաեւ Հայկական զինւորական ուժերը՝ Մժեժ Գնունի զօրավարի գլխաւորութեամբ։
Ազատագրւած խաչափայտը,մեծամեծ հանդիսութիւններով եւ կրօնական արարողութիւններով, Հայաստանի վրայով տարւում է Կ․Պոլիս եւ ապա վերադարձւում Երուսաղէմ։
Հայոց պատմութեան մէջ նաեւ ասւում է թէ, ճանապարհին Հայաստանում, բանակը կռւի է բռնւում հետապնդող պարսիկ եւ խաչը թողնում, որտեղից աղբկիւր է բխում, եւ խաչից անուշ հոտ է բուրում։
Խաչվերացի տօնը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։