Sunday, 11 June 2023
301 թւականին,երբ Ս.Գրիգոր Լուսաւորիչի եւ հայոց Տրդատ Թագաւորի միջոցով քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակւեց 301 թւականին,Աստծու կողմից Ս.Գրիգոր Լուսաւորիչին յայտնւած տեսիլքի համաձայն,կառուցւեց Ս.Էջմիածնի Մայր եկեղեցին 303 թւին։
Այս մասին Ագաթանգեղոս պատմիչն իր «Պատմութիւն հայոց երկում ընդարձակ բացատրութիւններ է ներկայացնում Ս.Գրիգոր Լուսաւորիչի լեզւից, ըստ որի մի գիշեր,երբ Ս.Գրիգոր Լուսաւորիչը ջերմեռանդ աղօթում էր,աստւածային տեսիլք յայտնւեց նրան,բացւեց երկնքի հաստատութիւնը եւ լոյսը յորդելով վերեւից մինչեւ երկիր հասաւ։Լոյսի մէջ յայտնւեց ԱստւածՈրդին,իսկ Նրա ետեւից հրեշտակների լուսեղէն զօրքը։Մարդկային այդ կերպարանքը առջեւից էր ընթանում եւ ձեռքին ունէր ոսկեայ մի մեծ մուրճ։Երկնքից վար խոյանալով մինչեւ երկրի յատակը քաղաքի մէջտեղը,խփեց լայնատարած գետնին եւ ահեղ թնդիւններ լսւեցին անդունդների սանդարամետի խորքերից։Եւ յանկարծ քաղաքի մէջ արքունի ապարանքի մօտ,ոսկեայ խարիսխ բարձրացաւ,նրա վրայ հրեղէն սիւն,վրան ամպէ խոյակ լուսեղէն խաչով։Աստւած խօսելով Ս.Գրիգորի հետ,պարզաբանում է տեսիլքում տեսնւած բոլոր երեւոյթների նշանակութիւնը յայտնւած խաչի մասին ասում է թէ դա մեծ քահանայապետութեան նշան է,որի տեղում կաթողիկէ տաճարը պէտք է լինի եւ քահանայապետութեան աթոռը։
Ս.Գրիգոր Լուսաւորիչն իր տեսիլքի մասին պատմեց հայոց արքային եւ նա արքայական ընտանիքի ու ամբողջ ժողովրդի հետ միասին կառուցեց Մայր տաճարը Աստծու Միածին Որդու իջման վայրում։
Սկզբում եկեղեցին կոչւեցՍ.Աստւածածին անունով,սակայն յետագայում,Ս.Գրիգոր Լուսաւորիչի տեսիլքի բովանդակութիւնից իմաստ առնելով վերանւանւեց Ս.Էջմիածին։
Ս.Էջմիածնի տօնը կատարւում է Հոգեգալստեան տօնից 14 օր յետոյ։