Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 01 September 2022

ՏՕՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ԵՒ ԱՐԴԱՐ ՅՈԲԻ

ՏՕՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ԵՒ ԱՐԴԱՐ ՅՈԲԻ

Ա- Յովհաննու Կարապետ
Նրա պատանեկութիւնն եւ երիտասարդութիւնն անցել են մենութեան մէջ։ Նա իր մարգարէական գործունէութիւնը սկսել է երեսուն տարեկանից,Յորդանանի հովտում։
Նա ըստ Եսայիա ու Մաղաքիա մարգարէների Տիրոջ՝ Քրիստոսի ճանապարհը պատրաստողն է։
Եսաիայի մարգարէութեան 40-րդ գլխում կարդում ենք․« Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ 4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ 5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։
Մազաքիա մարգարէն եւս իր հերթին իր գրքի երրորդ գլխում մարգարէանում է ասելով․«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանգիստ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ»։
Նա քարոզում եւ ասում էր․«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ մօտեցել է Երկնքի Արքայութիւնը »։
«Ով երկու հանդերձ ունի, մէկը չունեցողին թող տայ»։
Ահա այս բնոյթի քարոզութիւնների պատճառով, ոմանք Յովհաննէսին գալիք Մեսիան էին համարում։
Յովհաննէսի մեծագոյն գործը համարւում է Յիսուսին Յորդանան գետում մկրտելը եւ Նրան որպէս Մեսիա ու Աստծու Գառը յայտարարելը։ Յովհաննու Աւետարանի առաջին գլխում կարդում ենք․« «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 30Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ 31Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։ 32Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ 33Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ 34Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին․․․․«Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»։
Հետագայում Հերովդէս թագաւորը ձերբակալում եւ բանտարկում է նրան, իրեն՝ յանդիմանելու համար այն բանում, որ ինքը յափշտակել էր իր եղբօր կնոջը,եւ գլխատել տալիս նրան։
Բ- Արդար Յոբը, Եդովմացի էր, սերում էր Իսահակի աւագ որդի՝ Եսաւից։ Ապրում էր մեռեալ ծովի շրջակայքում տարածւած լեռնաշխարհում։ Նա կատարեալ աստւածապաշտ մարդ էր՝ հեռու էր մնում տեսակ մեղքից ու չարիքից։ Ունէր եօթը տղայ եւ երեք աղջիկ, մեծահարուստ էր,շրջապատւած բազմաթիւ ծառաներով, սակայն այս հարստութիւնը չէր այլասերել նրան։
Յոբը բարեգործ էր, այնպէս որ նա մեծագոյնն էր Արեւելքի ազնւականների։
Յոբը Աստծու արտօնութեամբ չարի կողմից ենթարկւում է մի շարք փորձութիւնների. Զրկւում է հարստութիւնից, սպանւում են զաւակները,ինքը վարակւում է մաշկային հիւանդութիւնով։ Բայց այս բոլորից յետոյ անգամ Յոբը չի մեղանչում Աստծու դէմ եւ չի յայտնում որեւէ դժգոհութիւն Աստծուն։ Իսկ կնոջ դժգոհանքին պատասխանում է․«Եթէ Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչո՞ւ պիտի չհամբերենք»։
Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձութիւններից՝ Յոբը առաջւանից աւելի մեծ օրհնութիւնների է արժանանում Աստծու կողմից։

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ