Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Wednesday, 24 August 2022

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման ժամանակ,Ս.Կոյսը մօտենալով իր Տիրոջ եւ Որդուն եւ խնդրում է իրեն երկրի վրայ չթողնի: Տէրը ի պատասխան սիրասուն մօրը ասում է, առաքեալների կատարած հրաշքները տեսնելով պիտի մխիթարւի, եւ նրանք իրենց հերթին, նրան տեսնելով պիտի զգան Քրիստոսի ներկայութիւնը: Ապա խոստանում է, երբ իր մօր երկրից երկինք փոխւելու ժամանակը հասնի, անձամբ պիտի իջնի ու պիտի իր մօտ առնի նրան:

Տարիներ յետոյ՝ երբ ժամանակը լրացաւ, Գաբրիէլ հրեշտակապետը Ս.Մարիամ Աստւածածնի համար դրախտից մի բրաբիոն ծաղիկից պսակ բերելով, աւետում է նրա մօտալուտ մեկնումը այս աշխարհից:

Ս.Կոյսը Տիրակոխ վայրերում միաշաբաթեայ ուխտագնացուիւնից ու աղքատներին ողորմութիւն տալուց յետոյ, Ս.Յովհաննէս առաքեալին պատւիրում է Ս.Պատարագ մատուցել եւ իրեն Տիրոջ մարմնով եւ արիւնով հաղորդել: Նոյն այդ պահին, առաքեալները ի բացառեալ Բարթողիմէոս առաքեալը, Սուրբ Հոգով յափշտակւելով հաւաքւում են Ս.վերնատունը: Ս.Պատարագի աւարտին, Տէրը ըստ Իր խոստման հրեշտակների գլուխը անցած,երկիր իջնելով իր գիրկն է առնում Սրբուհու մաքուր հոգին եւ երկնային սրբարան բարձրացնում: Ս.Առաքեալները Պետրոս,Պօղոս եւ Յովհաննէս առաքեալների գլխաւորութեամբ Ս.Կոյսի մարմինը սաղմոսներով ու աղօթքներով ամփոփում են Գեթսեմանի պարտէզում տոհմական գերեզմանատնում:

Կան վկայութիւններ, որ երեք օր շարունակ Սրբուհու գերեզմանի շուրջ հրեշտակային երգեցողուղութեան ձայներ էր լսւում:

Երրորդ օրը գալիս է Բարթողիմէոս առաքեալը ու երբ գերեզման են գնում, նատում են Ս.Կոյսի մարմինը տեղում չէ: Յանկարծ տեսնում են Քրիստոսին,որ նրա մարմինն ու հոգին միաւորած երկինք է բարձացնում:

Հին Կտակարանում հանդիպում ենք բերքերի օրհնութեան, երկրորդ օրինաց գրքում կարդում ենք․ «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակւես այնտեղ, ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տւած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ»․
Հայոց մէջ եւս եղել է այդ սովորութիւնները, որոնք տարւայ բերքի երախայրիքը նւիրաբերում էին մեհեաններին։

Ընծայւում էին նուռը, խնձորը եւ խաղողը։ Քրիստոնէութեան ընդունումից յետոյ բոլոր պտուղներից առաւել ուշադրութեան արժանացաւ խաղողը , որի օրնութեամբ, օրհնւում են մեր հանդերի ու այգիների երախայրիքը, մշակողներն ու աշխատողները։ Ապա տեսնենք թէ ինչու է առաւել պատւի արժանացել խաղողի ողկույզը․ քանի որ Աստւած խաղողի որթը, ամենազօրաւոր ծառերից աւելի վեր բարձրացրեց և պատւեց եւ Իրեն Խաղողի որթ անւանեց՝ ասելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Յովհ. 15 1): Իսկ իր հաւատացեալներին ճիւղեր անւանեց որպէսզի Աստծու փառքի համար պտղաբերեն։
Յիսուս Քրիստոսը գինին, որ խաղողի հիւթն է, Իր փրկական Արեան նիւթն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մէջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արիւնը» (Մատթ. 26։ 28)։

Այդ պատճառով էլ Ս․ Աստւածածնի Վերափոխման տօնին, Սուրբ եւ Անմահ պատարագից յետոյ, կատարւում է Խաղողօրհնէքի արարողութիւնը, որի ընթացքին քահանաները հանդերի ու այգիների բերքի համար գոհութիւն են յայտնում Աստծուն և խնդրում, որպէսզի Նա օրհնի տաճարին ընծայւած խաղողի այս պտուղներն իր սրբութեամբ եւ դրանով մեզ ուրախութեան գինի եւ հոգու և մարմնի կերակուր առողջութիւն շնորհի:
Քահանան նաեւ օրհնում է ժողովրդի կողմից ընծայւած խաղողի ողկոյզները, պտղին, որպէսզի այդ պտուղների ճաշակմամբ ժողովուրդը իր հոգում ընդունի Աստծու հոգեւոր շնորհները՝ ստանալով մաքրութիւն, մեղքերի թողութիւն։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ