Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 23 July 2022

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԻ ՅԻՇԱՏԱԿԸ ԵՒ ՆՈՐ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՕՆԸ

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԻ ՅԻՇԱՏԱԿԸ ԵՒ ՆՈՐ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՕՆԸ

Մովսէս մեծ մարգարէն ու աստւածային օրէնքի ընկալողը, Աստծու զօրութեամբ իր ժողովրդին՝ Եգիպտոսից ազատագրելուց յետոյ, Սինայի անապատում բարձրացաւ Տիրոջ լեռը` 40 օր ու 40 գիշեր ծոմով ու աղօթքով այնտեղ մնաց։ Այդ ընթացքում նա Աստծուց ստացաւ տանաբանեայի քարէ տախտակները, եւ այն բոլոր հրահանգները, թէ ինչպէ՛ս պետք է կառուցէր վկայութեան խորանը, ուր ժողովուրդն աղօթքներ ու ընծաներ պիտի մատուցէր Աստծուն։ Աստւած բուռն կերպով, ցանկանում էր բնակւել իր սեփական ժողովրդի՝ իր պատկերն ու նմանութիւնը կրող մարդկանց մէջ։

Ուստի խօսեց Մովսէսի հետ, եւ յորդորեց՝ լեռան վրայ իր ցոյց տւածին պէս կառուցի Վկայութեան խորանը եւ սուրբ սպասքը(Ելից ԻԵ. 8)։ Աստւած նաեւ հրամայեց պատրաստել ոսկեձոյլ տապանակ, որի մէջ պիտի տեղադւրէր, Աստծու ձեռքով գրւած տասնաբանեայի տախտակները․հետագայում դրա մէջ տեղակայւեցին նաեւ Ահարոն Քահանայապետի ծաղկած գաւազանը եւ երկնքից իջած մանանան։

Ուխտի տապանակը Աստծու կարգադրութեամբ հաստատւեց Վկայութեան խորանի ամենասուրբ վայրում՝ Սրբարան Սրբոցում։

Տապանակի վրայ տեղադրւել էին դէմ դիմաց՝ իրար նայող ու գլուխները խոնարհեցրած ու թեւերով Տապանակի Կափարիչի՝ քաւութեան դռան վրայ թեւերը ծաւալող հերշտակների արձաններ։ Աստւած պատեհ առ պատեհ՝ կրակի ու ամպի տեսքով յայտնւում ու պատգամում էր Մովսէսին․ Վայր՝ որ քահանայապետը տարին մի անգամ՝ քաւութեան տօնին, զոհի արիւնը առած, սփռում էր քաւութեան դռան վրայ։

Այս տօնի նախնական անւանումը «Յիշատակ տապանակի» էր, այսինքն` եկեղեցում սովորութիւն կար պարբերաբար յիշատակել Մովսէսի տապանակը։ Հետագայում տօնն ստացաւ «Յիշատակ տապանակին հնոյ եւ տօն նորոյս սրբոյ եկեղեցւոյ» ձեւակերպումը, քանի որ հայոց վարդապետներն այդ յիշատակը եկեղեցու խորհուրդը կրող տօն դարձրին` որպէս նոր եկեղեցու նախատիպ համարելով Մովսէսի կողմից պատրաստւած տապանակն ու Վկայութեան խորանը։
Վերջին անգամ Ուխտի տապանակի մասին յիշատակւում է Սողոմոն թագաւորի մօտ, երբ նա այն զետեղեց նորակառոյց տաճարում։ Աւելի ուշ` Երուսաղէմի կործանումից յետոյ, Նաբուգոդոնոսոր արքայի օրօք տապանակն անհետ կորաւ։

Քրիստոսի գալուստով այդ բոլորը նոր իմաստ ստացաւ․
Ստւերական ամէն բան վերացաւ եւ եկաւ իրականը։
Հին ուխտի տապանակին փոխարինեց Նոր Ուխտի Տապանակը՝ Եկեղեցին խորհրդանշող Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը, որը իր մէջ ընդունեց Երկնքից իջած հացը, Յարութիւնն ու Կեանքն ու Աստծու Խօսքը՝ Միածին Որդուն, Քրիստոսին։ Քրիստոսի ծնունդով ու մարդեղութեամբ Աստւած բնակւեց մարդկանց միջեւ, եւ Սուրբ Հոգու գալուստով եւ Սուրբ Մկրտութեան խորհրդով տաղաւարւելով մարդկանց մէջ, նրանց եկեղեցիացրեց։

Այսպիսով, Հին ուխտի տապանակը եղաւ Նոր ուխտի՝ Քրիստոսի եկեղեցու նախօրինակը։ Այս յիշատակութիւնը համարւում է եկեղեցուն նւիրւած տօներից մէկը, որի թւականը տարեցտարի փոփոխւում է։ Տօնը կատարւում է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին նախորդող շաբաթ օրը:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ