Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 09 July 2022

ՏՕՆ ՍՐԲՈՑՆ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՒՈՐԻ ՈՒ ԱՇԽԷՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՒ ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏԻ

ՏՕՆ ՍՐԲՈՑՆ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՒՈՐԻ ՈՒ ԱՇԽԷՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՒ ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏԻ

Ս․Տրդատ Գ Հայոց Արքայի եւ Ս․ Գրիգոր Լուսաւորչի ճակատագրերը սերտօրէն ասես ընդլեզւած լինէին։ Տրդատի հայր՝ Խոսրով թագաւորը զոհ գնաց Սուրէնի«Ապագայի Լուսաըորչի» հօր՝ Արշակունեաց պահլաւունի իշխան Անակի դաւադիր սպանութեան։ Վերջինս մահամերձ թագաւորի հրամանով, ընտանեօք հանդեձ, փախուստի ճամբին, Արաքսի կամուրջի վրայ, սպանւում, ու միայն նրա նորածին մանուկը փոքրիկ Սուրէնը կենդանի մնալով իր գաղտնի քրիստոնեայ դայեակի միջոցով կեսարիա է տարւում, ուր մեծանալով քրիստոնեայ ընտանիքում, ամուսնանում է Սուրբ Աթանագինէսի քրոջ՝ Մարիամի հետ։

Տրդատ Արքայի ընտանիքը եւս սրախողող է լինում, երբ Սասանեան թագաւոր՝ Արտաշէս Բաբեկանը ասպատակում է Հայաստանը։ Տրդատը իր քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ միասին, իրենց դայեակի միջոցով Հռոմ է տարւում։ Տրդատը Դիոկլետիանոս կայսրի խնամքի ներքոյ ծառայում է հռոմէական բանակում, նրա հովանաւորութեամբ եւ զօրքերով շարժւում է Հայաստան, հայրենական գահին տիրանալու տեսլականով, որի ընթացքին վայելում է Գրիգորի օժանդակութիւնը, որի խորհորդներով յաղթելով թշնամուն, բազմում է Արշակունեաց գահին։ Պատմութիւնից մենք գիտենք, որ նա Գրիգորի ինքնութեան բացայայտմամաբ, վերջինիս բազում տանջանքների ենթարկելուց յետոյ, փակում է խոր վիրապում։ Դրանից յետոյ նահատակում է Ս․ Գայիանեաց եւ Ս․Հռիփսիմեանց կոյսերին եւ Քրիստոնեաներին հալածելու հրաման է արձակում։

Նա սպանելով Սուրբ կոյսորին սպանելուց եւ քրիստոնեաներին հալածելուց յետոյ, խղճահարւեց ու խելագարւեց, բայց բուժւեց, Ս․Գրիգոր Լուսաւորչի միջոցով ու իր հաւատացեալ քրոջ՝ Խոսրովիդուխտի միջնորդութեամբ։

Այսպէս Նա 301 թւականին քրիստոնէութիւնը Ս․ Գրիգոր Լուսաւորչի հետ միասին, որպէս պետական կրօն հռչակած եւ իր օրինակով ցոյց տւեց, թէ ինչպէս կարելի է սխալւել, կրել պատիժն ու գտնել ճիշտ ճանապարհը:

Հայ ժողովուրդը Տրդատ թագաւորի գլխաւորութեամբ եղաւ առաջին ժողովուրդը, որ ընդունեց նոր վարդապետութիւնն եւ հրաժարւեց հեթանոսական հաւատալիքներից և քրիստոնէական արժէքների հիմքերի վրայ մի նոր մշակոյթ եւ արժէհամակարգ ստեղծեց։

Տրդատը հռոմէական կայսրութեան հակաքրիստոնէական արշաւանքնների ու ներքին հակառակորդների դիմաց հանդիսացաւ, նոր հաւատքի նախանձայոյզ պաշտպանը։

Ապա Տրդատը մեծամեծերի հետ ժողով է գումարում և ասում. «Եկէք Աստծուց մեզ կեանքի առաջնորդ շնորհած Գրիգորին մեր վրայ հովիւ կարգենք, որպէսզի նա մկրտութեամբ մեզ լուսաւորի և Արարչի օրէնքներով և խորհուրդներով նորոգի»: Ուրեմն Տրդատի նախաձեռնութեամբ Գրիգորն, իշխանների ընկերակցութեամբ և մեծ շուքով, Կեսարիա է ուղարկւում և ձեռնադրւում: Վերադարձի ճանապարհին, Տարօնում քարոզելուց յետոյ, երբ ճանապարհ է ընկնում դէպի Վաղարշապատ, Տրդատը մինչև Բագարան, կամ Բագրևան, ընդառաջ է գնում նրան: Այստեղ է, որ Եփրատի արևելեան ճիւղ հանդիսացող, Արածանի գետի ակունքների մօտ կատարւում է Տրդատի, Աշխէնի, Խոսրովիդուխտի, բոլոր պալատականների և ժողովրդի մկրտութիւնը, Ըստ աւանդութեան, Տրդատը մկրտութեան ժամանակ ստացաւ Յովհաննէս անունը, ի պատիւ ՅովհաննԷս Մկրտչի, որի նշխարներից մի մասն Ս․Գրիգորն իր հետ Բագրևանդ էր բերել և որտեղ էլ հետագայում կառուցւում է նշանաւոր Յովհաննավանքը
Ագաթանգեղոսը ասում է, որ Տրդատը Ս․ Էջմիածնի կառուցման համար, Մասիս լեռներից «իր թիկունքին դրած ութ անտաշ, խոշոր, ծանր, երկար, պինդ և մեծ-մեծ քարեր էր բերում»։

Տրդատ թագաւորն ապրեց 90 տարի և թագաւորեց շուրջ 56 տարի, այսպիսով հանդիսանալով հայոց ամենաերկարակեաց և ամենաերկար ժամանակ թագաւորած արքան: Վախճանւեց 330 թ.-ին, ըստ Խորենացու թունաւորւելով հայ նախարարների կողմից, և թաղւեց Թորդան գիւղում՝ Գրիգոր Լուսաւորչի կողքին: Մեր եկեղեցին նրա յիշատակը տօնում է Հոգեգալստեան յաջորող հինգերորդ շաբաթ օրը իր թագուհի Աշխէնի և քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ:

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ