Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ հինգշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
«sipanorg.org»- Երեքշաբթի, դեկտեմբերի 8-ին, միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ՝ «Հայոց դպրոցների ծագումը Իրանում» թեմայով դասախօսութիւն:
Նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքինն էր, մասնակցութինւը 60 հոգու շուրջ:
Մասնակցութեամբ աւելի քան 60 ներկաների միութեանս Երէցների բաժանմունքի ղեկավար մարմնի անունից, բացման խօսքով հանդէս եկաւ Հայկազ Շիրւանեանը, ներկայացնելով դոկտ.-պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանին, որից անմիջապէս յետոյ դասախօսը հրաւիրւեց ամբիոնի մօտ:
Սրանից 9 տարի առաջ, 2006 թւականից, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սկիզբ առաւ Իրանի համալսարաններում, բարձր նիշերով մուտք գործած աշակերտ-աշակերտուհիների գնահատման եւ նիւթական պարգեւատրման հանդիսութիւնը: Նմանօրինակ միջոցառում էր կազմակերպւել շաբաթ, դեկտեմբերի 19-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր գնահատւեցին Պետական համալսարանների մուտքի քննութեան մէջ բարձր մակարդակ շահած 20 նորամուտ հայ ուսանողներ՝
«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, կայացաւ հանդիսութիւն՝ նւիրւած միութեան նոր հաւաքատեղիի շինարարական աշխատանքների առաջին փուլի աւարտմանը եւ շէնքի բացմանը:
Շաբաթ, դեկտեմբերի 19-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայ Կաթողիկէ համայնքի նոր առաջնորդ՝ Արհիապատիւ Տ. Սարգիս եպ. Դաւիթեանին, ընկերակցութեամբ թեմի նախկին առաջնորդ՝ Արհիապատիւ Տ. Նշան արք. Գարաքեհէեանի և Արհիապատիւ Գէորգ արք. Խազումեանի:
Շաբաթ, դեկտեմբերի 19-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Յակոբեան Հաստատութեան տէր և տնօրէն՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Երեքշաբթի, դեկտեմբերի 15-ին, առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր առաջնորդանիստ գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը գրքի արեւելահայերէնի վերածած, Հայաստանից հրաւիրւած՝ պրոֆ. Աշոտ Պետրոսեանին, նաև նոյն արժէքաւոր գրքի մեկենասներ՝ Խաչիկ եւ Ռոզիկ Աբրահամեաններին:
Դպրոցաշէն բարերարների մեծարման շաբաթւայ առիթով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Մ. Մանուկեան» աղջ. Միջնակարգ դպրոցում կազմակերպւեց իւրայատուկ մեծարման հանդիսութիւն:
Դպրոցաշէն բարերարների մեծարման առիթով մէկ շաբաթեակ է նշւում համայն Իրանում:
Նոյն հանգամանքից ելնելով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Արաքս» աղջ. տարրական դպրոցում կազմակերպւել էր իւրայատուկ մեծարման հանդիսութիւն:
Բերկրանքով և խոր գոհունակութեամբ ուրախ ենք յայտարարելու, որ թեմիս անզնիւ հայ համայնքի բարեսէր և բարեպատրաստ մի քանի անձնաւորութիւններ անձնական նախաձեռնութեամբ, տօնական այս բարեբաստիկ օրերին, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանին տրամադրեցին տասնհինգ ընտանիքի կարիքների չափով իւրաքանչիւրին մէկ սնտուկ տօնական սեղանի համար անհրաժեշտ պարէն, համայնքիս կարիքաւոր ընտանիքներին տրամադրելու խնդրանօք։
Շնորհակալութեամբ և երախտիքով ընդունեցինք մարդասիրական սրտաբուխ այդ նւէրը, որը փոխանցւեց թեմիս Կարիքաւորներին Օժանդակող Մարմնին յատկացնելու ուր որ հարկն է։
Չենք կասկածում այս և նման մարդասիրական վերաբերմունքները ինչպէս միշտ անպակաս են մեր համայնքում, այն վստահ համոզումով, որ ինքնակամ և ազնիւ նման բարեսիրութիւնները փոխարինւում են բազմապատիկ։
Աստւածային օրհնութիւն նւիրատու հայորդիներին: