Շաբաթ, հոկտեմբերի 10-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց, որի առիթով Թեհրանի Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Ս. և Անմահ Պատարագ, որին նախագահում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, քահանայ հայրեր, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ Վարդան Բաբախանեանը, հայոց դպրոցների ուսուցիչներ, աշակերտ-ուհիներ և մեծ թւով հաւատացեալներ:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին եւ յատկապէս՝ երիտասարդ-երիտասարդուհիներին, որ ամառային եղանակի կարճ դադարից յետոյ, վերսկսւելու են ամենամսեայ ուրբաթ երեկոների պատարագները երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան ի խնդիր:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ թւականիս յառաջիկայ շաբաթ 17 հոկտեմբերը մեր թեմում յայտարարւած է որպէս Աստւածաշունչի օր: Այս առիթով, ուրբաթ 16 եւ կիրակի 18 հոկտեմբերին մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի խօսւելու է Աստւածաշունչ Մատեանի տեղի եւ դերի մասին մեր ժողովրդի կեանքում:
Թւականիս հոկտեմբերի 8-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, երեկոյեան ժամը 5-ին, մեկնարկը տրւեց «Հայ գրքի» 13-րդ ցուցահանդրսի՝ «Տէրունական աղօթք»-ով, որը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու դպրաց դասը, գեղարւեստական ղեկավար՝ դկ. Էլիպս Մասեհեանի, խմբավար՝ Կարինէ Մուրադեան, որից յետոյ խումբը ներկայացրեց այլ կատարումներ եւս: Օրւայ հաղորդավարն էր՝ Նորիկ Ղարաբէգեանը, որը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջունեց ներկաներին:
Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս օրերին հիւրաբար Թեհրան է գտնւում Արժ. Տ. Ներսէս Աւ. Քհնյ. Ներսիսեանը:
Արժանապատիւ Տէր հայրը երկար տարիներ աշխատել է Անգլիոյ բրիտանական գրադարանի Արեւելագիտութեան բաժնում իբրեւ տնօրէն եւ գիտաշխատող:
Իր կեցութեան շրջանին Արժանապատիւ Տէր հայրը ընդառաջելով մեր խնդրանքին պատարագելու եւ քարոզելու է Թեհրանի մեր եկեղեցիներում հետեւեալ օրերին՝
Թւականիս, ուրբաթ հոկտեմբերի 2-ին առաւօտեան, Սուրբ և Անմահ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրանում սրբազան պաշտմանութեան շաբաթւայ առիթով և Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգու խաղաղութեան համար: Կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ազգային մարմինների ներկայացուցիչները և նահատակների ընտանիքները:
Երկուշաբթի 5 հոկտեմբեր 2015-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հուսկ հաստատութեան Հայ Դատի նորընտիր Յանձնախումբը:
Երկուշաբթի 5 հոկտեմբեր 2015-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Հայ Ուսուցիչների Միութեան նորընտիր վարչութեան:
Թւականիս սեպտեմբերի 26-ին, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը հանդիպեց նորւեգացի լրագրող՝ տկն. Թով Գրադւալի հետ, որը ներկայացնում էր Մորգէնբլադէթ լրատւական հաստատութիւնը:
Ուսումնական 2015-2016 տարեմուտի հէնց առաջին օրերին, հինգշաբթի հոկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց կրօն դասաւանդող հայ ուսուցիչ-ուհիներին: