Ինչպէս որ օդը, ջուրն ու սննդամթերքը կենսական ազդակներ են երկրագունդի վրայ բանաւոր եւ անբան արարածների կեանքի գոյատեւման ու ապրելուն, նոյնպէս էլ Աստծու Խօսքին, այսինքն՝ Աստւածաշունչ Մատեանի ընթերցումը, դրա մասին խորհրդածելը, դրանով սնւելն ու զարգանալը, աճելն ու հասունանալը ամենօրեայ դրութեամբ կենսական հրամայական է իւրաքանչիւր իսկական քրիստոնեայ հաւատացեալի համար:
Թւականիս, երկուշաբթի մայիսի 20-ի կէսօրին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանը այցելեց թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, բարի գալուստ մաղթելու, Ամերիկայի Միացեալ Նահանգների ճամբորդութիւնից վերադառնալու առիթով:
Երեխան աճում և զարգանում է նախ ընտանիքում ապա դպրոցում: Երեխայի դաստիարակութեան ամենակարևոր տարիները կազմում են առաջին 7 տարիները: Ծնողն իր ամենաթանկ էակին առաջին անգամ վստահում է մանկապարտէզին, որն այնտեղ դաստիարակւելու է բազմակողմանի:
Երանի՜ այն ազգին կամ ժողովրդին, որ իր արժէքները ճանաչել, յիշել, գնահատել ու մեծարել գիտի: Եւ հայ ազգն ու եկեղեցին այն քչերից է, որ ոչ միայն յիշել ու մեծարել գիտի իր արժէքներին այլեւ՝ անմահացնել:
«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նւիրւած, Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ թւականիս յունիսի 15-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր երաժշտական իւրայատուկ փառատօն. «Արդարութիւն եւ կայուն խաղաղութիւն» խորագրով:
Թւականիս երկուշաբթի յունիսի 13-ին մեզանից ընդ միշտ հեռացաւ ազգիս բարերար և հայոց եկեղեցու հաւատացեալ՝ Նորիկ-Յովհաննէս Տէր Գրիգորեանը:
Թւականիս ապրիլի 7-ին եւ 14-ին կայացաւ հայոց դպրոցների միջնակարգ Ա օղակի 7-րդ եւ 8-րդ դասարանցիների արշաւը Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ:
Երեքշաբթի յունիսի 14-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդին, որ եկել էր բարի գալուստ մաղթելու Սրբազան հօր եւ Ղարաղան կատարւելիք ուխտագնացութեան մասին ուղղութիւն ստանալու Սրբազան հօրից։
Երեխայի համար ամենաապահով վայրը Յիսուս Քրիստոսին մօտ լինելն ու նրան ճանաչելն է, չէ՞ որ հէնց նա ասաց. «թողէ՛ք, որ մանուկներն ինձ մօտ գան, արգելք մի՛ եղէք նրանց ...» (Մարկոս 10.14):
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Այաթ. Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը մեծարելու նպատակով, ուրբաթ յունիսի 10-ի առաւօտեան, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում: