Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 23 Յունւար 2016-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդէն գեղեցիկ աւանդութիւն է եղել 2012 թւականից, Թեհրանի երեք յարանւանական եկեղեցիների հոգեւոր Պետերի Նոր Տարւայ այցը Թեհրանի հայ Ծերանոցներին։
Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Գրասենեակի երեք համայնքապետերի՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Եպս. Սարգսեան, Գրպծ. Տ. Սարգիս Արք. Դաւթեան եւ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանի այցը նոր տարւայ առիթով Սօսէ Մայրիկ, Չիլոյեան եւ Ս. Գէորգ եկեղեցու ծերանոցները. այս առիթով նրանց ընկերակցեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։
Այսօրւայ համաշխարհայնացման ժամանակահատւածում մարդ արարածը կոչւած է ինքնաճանաչումի եւ համայնաճանաչումի, այսինքն ինքնիրեն եւ իր շրջապատը ճանաչելու։ Յատկապէս միաստւածեան կրօնների հետեւորդները, եւ առաւել եւս, քրիստոնեաներն ու իսլամները կոչւած են լաւապէս միմեանց ճանաչելու, առանց մէկը միւսին հակաճառելու եւ կամ մէկը միւսը վիրաւորելու։ Ճշմարիտ ճանաչողութեամբ քրիստոնեան եւ մուսուլմանը կը դառնան իրական զաւակները տիեզերքի ստեղծիչ՝ Ամենակալ Աստծուն, որ իր անհուն սիրոյ եւ ողորմածութեան որպէս նշան դարերով ինքն իրեն յայտնեց իր գործերով, մարգարէներով, առաքեալներով ու պատգամաբերներով. սաղմոսերգու մարգարէն Դաւիթը գրում է.- «Երկինքը պատմում է Աստծու փառքը, երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը» (Սղ. 18.2)։ Ս. Պօղոս Առաքեալը ասում է.«Անցեալում բազում անգամներ եւ բազում ձեւերով Աստւած մեր հայրերի հետ խօսեց մարգարէների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով» (Եբր. 1.1-2)։
Մենք խոր ցաւով իմացանք Սաուդական Արաբիոյ Իշխանութիւնների կողմից մահւան վճիռի գործադրութիւնը Շիի համայնքի հոգեւոր ղեկավարներից Շէյխ Նամըր Էլ Նամըրին։
Ներկայ ժամանակաշրջանում երբ ողջ աշխարհն խաղաղութեան, փոխադարձ յարգանքի հաստատութեան հետամուտ է Սաուդի Արաբիոյ Իշխանութիւնների այս արարքը Շիի հոգեւորականի եւ իր համախոհների նկատմամբ ինքնին դատապարտելի է եւ անարդարացի։
Մենք զգաստութեան կոչ ենք ուղղում եւ հրաւիրում Սաուդական իշխանութիւնները աւելի լայնախոհ, արդարամիտ ու աստւածահաճ գործելաոճի ի խնդիր տարածաշրջանի տագնապների լուծման։
Յանուն Թեհրանի մեր ժողովրդին եւ մեր կաթողիկոսութեան եւ Ն.Ս.Օ.Տ. Տ. Արամ Ա. Վեհափառին դատապարտում ենք ամէն տեսակի բռնարարքներ եւ խաղաղութեան, փոխադարձ յարգանքի ու սիրոյ կոչ ենք ուղղում աշխարհի եւ յատկապէս Միջին Արեւելքի ղեկավարութեան ի մասնաւորի Սաուդական Արաբիոյ Իշխանութիւններին խաղաղութեան հաստատման ի խնդիր։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Թեհրանի Մշակութային ժառանգութեան պահպանման գերատեսչութեան գլխաւոր տնօրէն՝ Ռաջաբալի Խոսրոաբադին, նահանգի ձեռարւեստի տեղակալ Շահրամ Մերիխին եւ այս ասպարէզում աշխատող մի շարք լրագրողներ, այցելել են իրանահայ անւանի երեք արւեստի գործիչներին՝
Ալիք - Տեղեկացանք, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երէկ երեկոյեան Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անակնկալ այցելել է հայ նահատակ զինւոր Գագիկ Թումանեանի ընտանիքին:
Արդէն տարիների աւանդութեան է վերածւել Թեհրանի մեր թեմում բացւող Նոր տարին դիմաւորել եկեղեցիներում մատուցւող Ս. պատարագով։
Արդարեւ, հինգշաբթի 31 դեկտեմբերի կէս գիշերին, նոր, 2016 տարին աւետող եկեղեցու զանգերի ղօղանջի հետ սկսւեց Ս. պատարագ Թեհրանի մեր գլխաւոր հինգ եկեղեցիներում՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներ, որտեղ հազարաւոր հաւատացեալներ ներկայ գտնւեցին Սրբազան արարողութեան եւ ստացան Ս. հաղորդութիւն։
«ԱԼԻՔ» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի աշխատանքի եւ սոցապահովութեան նախարար՝ դոկտ. Ալի Ռաբիին, նախարարի օգնական եւ Բարեկեցութեան կազմակերպութեան նախագահ դոկտ. Մոհսէն Բանդփէյը եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը, յունւարի 1-ի երեկոյեան այցելեց «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն:
Ուրբաթ 1 Յունւար 2016-ի երկրորդ կէսին առաջնորդ Սրբազան հայրը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Աշգարեանի, Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարդան Բաբախանեանի եւ Սերոժ Մատթէոսեանի եւ Կ.Օ.Մ.-ի ատենապետ պրն. Մուշեղ Ծատրեանի եւ անդամներ՝ պարոնայք Մայիս Մինասեանի, Հերոս Միրզախանեանի, ԱլՖրէդ Բեգեան եւ տիկին Ալիս Դիլանչեանի այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին նահատակւած հայ զինւորների ընտանիքներին, ինչպէս նաեւ գերեվարւած եւ անձնուրաց զինւորների ընտանիքների ու գաղութիս կարօտեալ, չքաւոր ընտանիքներին։
«Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն» (Մտ. 5:9)
Տագնապահար, խռովեալ ու ալեկոծեալ աշխարհի թոհ ու փոհում Տիրաւանդ վերոյիշեալ խօսքը յոյսի եւ լոյսի ճառագայթներով լուսաւորում եւ խաղաղեցնում է սիրտն ու հոգին բոլոր նրանց, ովքեր այս օրերին, կարօտի անբացատրելի ապրումներով են դիմաւորում աշխարհի Փրկչին, Այն իրենց կեանքում ընդունելու համար: