Ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 30-ին Թեմիս Առաջնորդ ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Թեմական և Կրօնական Խորհրդների ներկայացուցուչների և ուխտագնացութեան երգչախմբի անդամների, Ռաշտ մեկնեց, սոյն քաղաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան նախկին ատենապետ՝ հանգուցեալ Էդւարդ Յովսէփեանի մահւան քառասունքի առիթով:
Շաբաթ 1 հոկտեմբերի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
Շաբաթ 1 հոկտեմբերի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին, որոնք եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու եկեղեցու հիմնադրման 30-ամեակի տօնակատարութեան մասին:
Ի հետևում Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, 30 Թիռ փողոցում գտնւող կրօնական փոքրամասնութիւնների կենտրոններից կատարած այցի, այս խումբը չորեքշաբթի թւականիս սեպտեմբերի 28-ին այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի և Արտակ Մանուկեան թանգարան:
Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան Դասընթացների 2016-2017 ուսումնական տարւայ արձանագրութիւնները տեղի են ունենալու 2016 թւականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը, երկուշաբթի և չորեքշաբթի օրերում՝ կ.յ. ժամը 4-6-ը:
Թ. Հ. Թ. տարրական դպրոցների 5-րդ եւ 6-րդ դասարանի «Գիտելիքների մրցութեան» յաղթող 42 աշակերտ-աշակերտուհիների 3-օրեայ ճամբարը տեղի ունեցաւ յունիսի 13- 15-ը՝ Նոր Ջուղայում:
Հայոց ազգ. «Նայիրի» տարր. դպրոցի 60-ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ հինգշաբթի սեպտեմբերի 22-ի երեկոյեան, Ուսումնական նոր տարեմուտի շեմին, «Նայիրի» դպրոցի բակում համաժողովրդական տօնախմբութեամբ նշւեց դպրոցի հիմնադրման տարեդարձը:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր թեմի ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունվեցամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 7 հոկտեմբեր 2016-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Հինգշաբթի, սեպտեմբերի 15-ի երեկոյեան, բարձր հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բացումը կատարւեց «Ծաղիկ Յովսէփեան»-ի Արւեստանոցի սաների գեղանկարչական ցուցահանդէսը «Սադաբադ» Մշակութային Կենտրոնում: