Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով Ս. Սարգիս եկեղեցում, ուրբաթ 7 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան, յաւարտ Ս. պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն պատերազմի հայ նահատակների եւ ընդհանրապէս նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Թեհրանի ցուցահանդէսների մնայուն վայրում տեղի ունեցաւ բացումը «Հայաստան Էքսպօ 2016 Առաջին Ցուցահանդէսին»:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի ունենալու է դպիրի եւ կիսասարկաւագների ձեռնադրութիւն ձեռամբ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում։
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեանի, չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ին այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, հանդիպեց եկեղեցու խորհրդի անդամների հետ եւ միասին վերահասու եղան քաղաքապետարանի կողմից իրագործւած եկեղեցու շրջափակի սալահատակումին։
Ոչ-հայկական դպրոցների հայ աշակերտների համար՝
Դու քաջ հերոս ու պալատական, աշխատող ձեռք ու ստեղծող միտք, Աստւածապաշտ ու հայրենասէր, Քրիստոսատրոփ ու ազգամեծար, խորաթափանց ու խորագէտ, տագնապող սիրտ ու խռովեալ հոգի, ո՛վ մեծասքանչ ու մեծատառ անո՛ւն Մեսրոպ՝ Մաշտոցն ես դու։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ՝
Սրբոց Թարգմանչաց Տօնի առիթով
Առաջնորդարանն արձակ է
Թւականիս Շաբաթ, Հոկտեմբերի 8-ին (Մեհրի 17-ին)
Կարգապահական ուժերի շաբաթւայ և սրբազան պաշտպանութեան տարիներին նահատակւած հրամանատարների մեծարման օրւայ առիթով, հինգշաբթի սեպտեմբերի 29-ին, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ՝ պրն. Մարտիրոս Ասլանեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանի, այցելեցին «Շահիդ Բեհեշտի» Բասիջի Կենտրոնը և հանդիպեցին կենտրոնի հրամանատար՝ գնդապետ Սալառքիային և նոյն բազայում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ՝ հոջ. Մոսթաֆա Լասեմիին:
Երեքշաբթի 4 հոկտեմբեր 2016-ին, կազմակերպութեամբ Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի միջ-կրօնական երկխօսութեան հաստատութեան տնօրինութեան տեղի ունեցաւ միջազգային միջ-կրօնական համագումար Կենտրոնի եւ Քրուաթիոյ իսլամ-քրիստոնեայ պատւիրակութեան միջեւ մասնակցութեամբ Քրուաթիոյ իսլամ համայնքի մեծ ՄիւՖթի Դոկտ. Ազիզ Հասանովիչի եւ կաթոլիկ ու աւետարանական բարձրաստիճան եկեղեցականների:
Սեպտեմբերի 18-ին Թեհրանի պետական համալսարանի հրաւէրով Իրան էին ժամանել Ուրուգուայի “Universidad de laRepublica Uruguay” համալսարանի նախագահ/ռեկտոր՝ դոկտ. Ռոբերթօ Մարգարեանը և իր տիկին՝ Աննա-Մարիա Ֆերրարին: