Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան է գտնւում Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, տօնական այս օրերը մեզ հետ անց կացնելու համար:
Շաբաթ դեկտեմբերի 31-ին, Ազգային Աժաջնորդարան այցելեցին նաև Հայոց Ազգային Շանթ-Մարեամեան տղ. դպրոցի տեսչական կազմը և ծնողական խորհրդի ներկայացուցիչները:
Շաբաթ դեկտեմբերի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ազգային Արաքս օրդ. դպրոցի տեսչական կազմին և ծնողական խորհրդի ներկայացուցիչներին:
Հանրապետութեան նախագահի օգնականը կանանց եւ ընտանիքի հարցերով Շահինդոխտ Մոլլավերդին Աշխատանքի ու սոցապահովութեան հարցերով նախարար դոկտ. Ռաբիին եւ Բարեկեցութեան կազմակերպութեան վերականգնողական հարցերով տեղակալ՝ դոկտ. Նահւինեժադը կիրակի, յունւարի 1-ին այցելել են Ս. Գէորգ եկեղեցի եւ եկեղեցու շրջափակում գտնւող ծերանոցները:
Երկուշաբթի 2017 թւի յունւարի 2-ին, Թեհրանի «Սասուն» քաղաքամասի փողոցներից մէկը վերանւանւեց 8-ամեայ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւոր՝ Հրաչ Թորոսեանի անունով:
Կիրակի 1 յունւար 2017-ի առաւօտեան, ամանորի պատարագից յետոյ Առաջնորդարանի դահլիճում որոշ հաւատացեալների եւ պաշտօնական անձերի ամանորեան առիթով շնորհաւորութիւններ ընդունելուց ետք, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:
Ի.Ի. Հանրապետութեան Նախագահի փոքրամասնութիւնների գծով օգնական՝ Հոջ. Իւնէսին, շաբաթ դեկտտեմբերի 31-ին, Նոր Տարւայ առիթով այցելեց պարտադրեալ պատերազմի նահատակ զինւոր՝ Ժոզէֆ Շահինեանի ընտանիքին:
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
Շատ սիրելի զաւակունք հայոց եկեղեցու,
«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ. կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»։ (Երեմիա 33։3)
Երեքշաբթի 27 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչներին: